Բազկամարտի բաց առաջնութիւն բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացաւ 19-ամեայ Էմիլ Ամիրշատեանը


Բազկամարտի բաց առաջնութիւն բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացաւ 19-ամեայ Էմիլ Ամիրշատեանը

  • 06-03-2012 21:29:31   | Հայաստան  |  Սպորտ

Մարտի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՊՃՀ Երիտասարդ համալսարանականների կենտրոնը կազմակերպել էին բազկամարտի բաց առաջնութիւն` նուիրուած ՀՀ զինուած ուժերի կազմաւորման 20-ամեակին: Առաջնութեանը մասնակցում էին հանրապետութեան պետական եւ ոչ պետական բուհերի աւելի քան 120 ուսանողներ: Բազկամարտի բաց առաջնութիւնը տեղի ունեցաւ 6 քաշային կարգում, I, II, III մրցութային տեղերով` աջ եւ ձախ ձեռքերի համար: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարթա Սիմոնեանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մշտական ուշադրութեան կենտրոնում էն այն միջոցառումները, որոնք իրենց մէջ պարունակում էն առողջ ապրելակերպի տարրեր: ՀՀ զինուած ուժերի կազմաւորման 20-ամեակին նուիրուած բազկամարտի բաց առաջնութիւնը եւս դրա վառ ապացոյցն է: Նման միջոցառումները, ըստ Մարթա Սիմոնեանի, խրախուսում էն սպորտը երիտասարդութեան շրջանում եւ քարոզում առողջ ապրելակերպ: ՀՊՃՀ Երիտասարդ համալսարանականների կենտրոնի ղեկավար Գեւորգ Մելքոնեանի տեղեկացմամբ, բազկամարտի առաջնութեան մասնակիցները դեռեւս բանակում չէն ծառայել, եւ նման միջոցառումները նպաստում էն, որպէսզի վաղը բանակում ունենանք ոչ միայն ֆիզիկապէս կոփուած, այլեւ հոգեպէս ամուր զինուորներ: Ինչպէս ««Նոյյան Տապանե -ին յայտնեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, առաջնութեան բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացաւ Հրազդանի հումանիտար ինստիտուտի ուսանող, 65-70 կգ քաշային կարգում հանդէս եկող 19-ամեայ Էմիլ Ամիրշատեանը: Ինչպէս նշեց երիտասարդ մարզիկը, բազկամարտով զբաղւում է 1,5 տարի, մարզւում է շաբաթը 4 օր` 3-ական ժամ: Իր ապագան Էմիլ Ամիրշատեանը տեսնում է այս սպորտաձեւում: Բաց առաջնութեան յաղթողները յետագայում հնարաւորութիւն կ'ունենան մասնակցելու ՀՀ բազկամարտի առաջնութեանը, ինչպէս նաեւ` ՀՀ պաշտպանութեան նախարարութեան կողմից կազմակերպուող համաբանակային սպարտակիադային եւ բազկամարտի միջբուհական առաջնութեանը:
  -   Սպորտ