Գէոթիմը չի մասնակցում «քննարկմանը»


Գէոթիմը չի մասնակցում «քննարկմանը»

  • 13-03-2012 11:15:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Գէոթիմ» ՓԲԸ-ն տեղեկացել է, որ «Ջերմուկի զարգացման կ'ենտրոն»կազմակերպութիւնը մարտի 13-ին Ջերմուկ քաղաքում կ'անցկացնի «Ամուլսարի ոսկու հանքի ազդեցութիւնը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա»անուանումը կրող քննարկումը: Մասնակիցների թւում նշուած է նաեւ «գէոթիմէ ընկերութեան անանուն ներկայացուցիչը: Զարմանալի է, որ քննարկման մնացած բոլոր մասնակիցների անուն-ազգանունները նշուած են: Մեր «Անանուն» լինելու փաստը բացատրւում է նրանով, որ «Գէոթիմ» ՓԲԸ պաշտօնապէս չի հրաւիրուել մասնակցելու այդ քննարկմանը: Մարտի 9-ի (որն, ի դէպ, աշխատանքային օր չէր) ընկերութեան աշխատակիցներից մէկին է զանգահարել նախաձեռնողների ներկայացուցիչը` բանաւոր առաջարկելով մասնակցել քննարկմանը: Մի կողմ թողնենք այն փաստը, որ նման «Հրաւէրը»չի կարելի պատշաճ անուանել: Առաւել հետաքրքրականն այն է, որ մեր աշխատակցին զանգահարելուց ժամեր առաջ քննարկման կազմակերպիչներն արդէն իսկ Զլմ-ներին ուղարկել էին այն լուսաբանելու առաջարկն ու օրակարգը, որտեղ նշւում էր, թէ ժամը 14:00-ին հանդէս է գալու «Գէոթիմ» ՓԲԸ ներկայացուցիչը: «Գէոթիմ» ՓԲԸ-ն այսօրուայ քննարկմանը չի մասնակցելու, քանի որ չի ստացել պաշտօնական ու պատշաճ ձեւակերպուած հրաւէր: Բացի այդ, մեր ընկերութիւնը յայտնուել է մասնակիցների թւում` առանց նախապէս տեղեկացուելու այդ մասին: «Գէոթիմ» ՓԲԸ -ն երբեք չի խուսափել հանրային քննարկումներից: Մեր ընկերութիւնը կանոնաւոր քննարկումներ է անցկացնում Ամուլսարի հանքավայրին յարակից երեք համայնքներում` Գորայք, Սարաւան ու Գնդեվազ: վերջին նման քննարկումը կայացել է երէկ, մարտի 12-ին: Մենք բազմիցս նշել ենք, որ տեղական ու արտասահմանեան փորձագէտների ուսումնասիրութիւնները վկայում են այն մասին, որ «Գէոթիմ» ՓԲԸ -ի գործունէութիւնը չի կարող որեւէ բնապահպանական կամ այլ վնաս հասցնել Ջերմուկին: Այդ ուսումնասիրութիւնների արդիւնքները հասանելի են մեր կայքում, եւ մենք պատրաստ ենք քննարկել դրանք հանրութեան հետ: Սակայն համոզուած ենք, որ ցանկացած քննարկում պէտք է հետապնդի ճշմարտութիւնը բացայայտելու ու միմեանց լսելու նպատակներ: Հիմքեր ունենք պնդելու, որ «ջերմուկի զարգացման կ'ենտրոնէ կազմակերպութեան կողմից նախաձեռնած «քննարկմանէ նպատակները բոլորովին այլ են: Վերջում յիշեցնենք, որ Գէոթիմ ընկերութիւնը առաջարկել է Ջերմուկի իշխանութիւններին աջակցութիւն ցուցաբերել տուրիստական ենթակառուցուածքների զարգացման գործում: Մասնաւորապէս, դեռ ս.թ. յունուարին Ջերմուկի քաղաքապետին գրաւոր առաջարկել ենք դահուկային վազքուղու կազմակերպման նպատակով հրաւիրել արտասահմանցի լաւագոյն մասնագէտների: Ջերմուկի քաղաքապետն, ով այսօրուայ քննարկման մասնակիցներից է, մինչ այս պահը այդ առաջարկին որեւէ կերպ չի արձագանքել:
  -   Մամլո հաղորդագրություն