Երեւանեան բուհերում կը հնչի հոլիւուդեան ֆիլմերի լաւագոյն երաժշտութիւնը


Երեւանեան բուհերում կը հնչի հոլիւուդեան ֆիլմերի լաւագոյն երաժշտութիւնը

  • 14-03-2012 17:04:10   | Հայաստան  |  Մշակոյթ

Հայաստանի պետական երիտասարդական նուագախումբը եւ Հայաստանում Ամերիկայի Միացեալ Նահանգների դեսպանատունը մարտի 15-27-ը երեւանի 8 բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում հանդէս կը գան «Երիտասարդները երիտասարդների համար» համատեղ նախագծով: Այս համերգները նշանաւորում են հայ-ամերիկեան դիւանագիտական յարաբերութիւնների 20-ամեակը: Հայաստանի պետական երիտասարդական նուագախումբը, գեղարուեստական ղեկավար ու գլխաւոր դիրիժոր Սերգեյ Սմբատեանի ղեկավարութեամբ, «Hollywood Non-Stop»խորագրով կը ներկայացնի արդեն դասական համարուող «Խիզախ սիրտը», «Վեստսայդեան պատմութիւն», «Կարիբեան ծովի ծովահէնները» եւ այլ հոլիւուդեան յայտնի ֆիլմերի երաժշտութիւնը, ինչպէս նաեւ ամերիկեան կոմպոզիտորական արուեստի վառ ներկայացուցիչներ Ջորջ Գերշուինի, Լէոնարդ Բերնշտեյնի, Ջոն Վիլիամսի եւ այլ հանրայայտ կոմպոզիտորների երկերը: այս համատեղ ծրագիրն ունի մէկ նպատակ` հարուստ եւ յագեցած երաժշտութեամբ հայ երիտասարդութեանը աւելի մօտեցնել եւ հաղորդակից դարձնել ամերիկեան երաժշտարուեստին: «Hollywood Non-Stop» խորագրով համերգաշարի առաջին համերգը տեղի կ'ունենայ մարտի 15-ին ժամը 14:00-ին` Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշէնքի մեծ դահլիճում (2-րդ յարկ): Ծրագրում John Williams - Theme from the Movie "Schindler?s List" Ջոն Վիլեամս - Երաժշտութիւն ‹‹շինդլերի գրառումները›› կինոֆիլմից John Williams - Theme from the Movie "Star Wars?? Ջոն Վիլեամս - Երաժշտութիւն ‹‹աստղային պատերազմներ›› կինոֆիլմից John Williams - Theme from the Movie "Harry Potter?? Ջոն Վիլեամս - Երաժշտութիւն ‹‹հարի Փոթեր›› կինոֆիլմից John Williams - Theme from the Movie "Jurassic Park" Ջոն Վիլեամս - Երաժշտութիւն ‹‹ջուրասիկ այգին›› կինոֆիլմից Ennio Morricone - Theme from the Movie "The Mission" Էնիոյ Մորիկոնէ - Երաժշտութիւն ‹‹առաքելութիւն›› կինոֆիլմից Ennio Morricone - Theme from the Movie "Once Upon a Time in America" Էնիոյ Մորիկոնէ - Երաժշտութիւն ‹‹մէկ անգամ Ամերիկայում›› կինոֆիլմից Nino Rota - Theme from the Movie "The Godfather" Նինոյ Ռոտայ - Երաժշտութիւն ‹‹կնքահայրը›› կինոֆիլմից Nino Rota - Theme from the Movie "Romeo and Juliet" Նինոյ Ռոտայ - Երաժշտութիւն ‹‹ռոմէոյ եւ Ջուլիետ›› կինոֆիլմից James Horner - Theme from the Movie "Braveheart" Ջեյմս Հորներ - Երաժշտութիւն ‹‹խիզախ սիրտը›› կինոֆիլմից Hans Zimmer - Theme from the Movie "Pirates of the Caribbean" Հանս Ցիմմեր - Երաժշտութիւն ‹‹կարիբեան ծովի ծովահէնները›› կինոֆիլմից Leonard Bernstein - Theme from the Movie "West Side Story" Լէոնարդ Բերնսթայն - Երաժշտութիւն ‹‹վեսթսայդեան պատմութիւն›› կինոֆիլմից Howard Shore - Theme from the Movie "The Lord of the Rings" Հովարդ Շոր - Երաժշտութիւն ‹‹մատանիների տիրակալը›› կինոֆիլմից Lalo Schifrin - Theme from the Movie “Mission: Impossible” Լալոյ Շիֆրին - Երաժշտութիւն ‹‹առաքելութիւն. չի կատարուել›› կինոֆիլմից Monty Norman - Theme from the Movie "Die Another Day" Մոնտի Նորման - Երաժշտութիւն ‹‹մեռիր, բայց ոչ հիմա›› կինոֆիլմից Greg Camp - Theme from the Animated Movie "Shrek"Գրեգ Քեմփ - Երաժշտութիւն ‹‹շրեկ›› մուլտֆիլմից Henry Mancini - Theme from the Movie "Breakfast at Tiffany?s" Հենրի Մանցինի - Երաժշտութիւն ‹‹նախաճաշ Տիֆանիի մօտ›› կինոֆիլմից George Gershwin - Themes from the Movie "An American in Paris" Ջորջ Գերշուին - Երաժշտութիւն ‹‹ամերիկացին Փարիզում›› կինոֆիլմից George Gershwin - Piece from the Musical Composition "Rhapsody in Blue" Ջորջ Գերշուին - Հատուած ‹‹կապոյտ ռապսոդիա›› ստեղծագործութիւնից George Gershwin - Pieces from the Opera "Porgy and Bess" Ջորջ Գերշուին - Հատուածներ ‹‹պորգի եւ Բես›› օպերայից Կից ներկայացնում ենք այն բուհերի ցանկը, որտեղ կայանալու են «Hollywood Non-Stopէ խորագրով համերգները: 1. Մարտի 15, ժամը` 14:00 - երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշէնքի գլխաւոր դահլիճ 2. Մարտի 16, ժամը` 16:00 - հհ ԳԱԱ նախագահութեան նիստերի դահլիճ` գիտակրթական միջազգային կենտրոն 3. Մարտի 19, ժամը` 15:00 -երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ /Ուսումնական թատրոն/ 4. Մարտի 20, ժամը` 15:00 -հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան 5. Մարտի 22, ժամը` 15:00 -երեւանի Մխիթար Հերացու անուան պետական բժշկական համալսարան 6. Մարտի 23, ժամը` 14:30 -հայ-ռուսական Սլաւոնական համալսարան 7. Մարտի 26, ժամը` 14:30 -երեւանի Խաչատուր Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարան 8. Մարտի 27, ժամը` 17:00 -հայաստանի ամերիկեան համալսարան Տեղեկութիւնների համար զանգահարել 010 581471 098310360 հպեն տեղեկատուական բաժին:
  -   Մշակոյթ