Orange-ը մեկնարկում է դասընթացների շարք Հայաստանի 11 համալսարանների ուսանողների համար


Orange-ը մեկնարկում է դասընթացների շարք Հայաստանի 11 համալսարանների ուսանողների համար

  • 14-03-2012 17:51:06   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Մարտի 14-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հեռահաղորդակցութեան ցանցին նուիրուած մէկօրեայ դասընթացով մեկնարկեց Orange-ի յատուկ նախագիծը, որի շրջանակներում ընկերութեան տարբեր բաժինների` բարձր որակաւորում եւ աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները դասընթացնէր կ'անցկացնեն Հայաստանի 11 համալսարանների ուսանողների համար: Դասընթացները լինելու են տարբեր թեմաներով եւ վերաբերելու են ընկերութեան աշխատակիցների մասնագիտական ոլորտներին, որոնք բազմազան են` վաճառք, մարդկային ռեսուրսներ, կարիերա, մարքեթինգ, ռադիօտեխնոլոգիաներ եւ այլն: Ընդհանուր թուով 23 դասընթացները ներառում են ինչպէս խորը մասնագիտական թեմաներ, ինչպէս` «GSM ցանցեր», «Վաճառքի ուղղակի եւ անուղղակի մեթոդները»եւ այլն, այնպէս էլ նպատակ ունեն պարզապէս գործնական հմտութիւններ փոխանցել յաջողակ կարիերայի համար, օրինակ` «Ինչպէս մասնակցել աշխատանքի ընդունման հարցազրոյցի»: Ծրագրի առաջին փուլը տեղի կ'ունենայ մարտ-մայիս ամիսներին Եպհ-ում, Երպլհ-ում, Հպճհ-ում, Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, Գաւառի պետական համալսարանում եւ այլուր: Յատկանշական է, որ ծրագրի յետագայ փուլերում ներառուելու են նաեւ այն բոլոր 5 մարզային համալսարանները, որոնց հետ Orange-ը համագործակցութեան յուշագրեր ստորագրեց անցեալ տարեվերջին`Կապան, Գորիս, Վանաձոր եւ այլն: «Այս ծրագիրը մեզ համար կրկնակի կարեւորութիւն ունի: Մի կողմից դրա շնորհիւ մենք կարող ենք մեր փորձը փոխանցել սկսնակ մասնագէտներին, նրանց տալ գործնական հմտութիւններ, տրամադրել գիտելիքներ ամենանորարար մեթոդների ու տեխնոլոգիաների վերաբերեալ, իսկ միւս կողմից այն մեզ թոյլ է տալիս մեր լաւագոյն մասնագէտներին ներառել ընկերութեան հասարակական գործուներութեան մէջ, նրանց նոյնպէս տալ իրենց աշխատանքային կեանքը դեռ նոր-նոր մեկնարկող ուսանողներին գիտելիքներ փոխանցելու ուրախութիւնն ու պատասխանատուութիւնը»,- ասաց Orange Արմէնիայի գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան: «այն երիտասարդ ինժեները, ով այսօր դասընթացն է վարում ապագայ ռադիօինժեներների համար, երեք տարի առաջ է անցել աշխատանքի Orange-ում եւ այն ժամանակ ոչնչով չէր տարբերւում այսօրուայ ուսանողներից: Ընդամէնը երեք տարում, ամէն օր աշխատելով միջազգային բազմամեայ փորձ ունեցող մասնագէտների հետ եւ աշխատելով ամենանորարարական տեխնոլոգիաների հետ` նա այսօր արդէն ինքը կարող է իրենից երիտասարդներին գիտելիքներ փոխանցել: Վստահ ենք, որ այսօրուայ ուսանողների շարքերում էլ կան բազմաթիւ տաղանդաւոր երիտասարդներ, որոնք որոշակի ուղղորդման ու աջակցութեան դէպքում լուրջ մասնագէտներ կարող են դառնալ:է, ասաց Orange Արմէնիայի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մարինէ Ազնաուրեանը: Դասընթացներին կարող են մասնակցել գործընկեր համալսարանների բոլոր ցանկացող ուսանողները, նախապէս գրանցուելով իրենց հետաքրքրող դասընթացներին: Գրանցման համար ուսանողները պէտք է հետեւեն իրենց համալսարանում տեղադրուած յայտարարութիւններին կամ դիմեն կ'ոնտակտային անձին (դեկանատ, ամբիոն, կարիերայի զարգացման կենտրոն եւ այլն):
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ