Փիրուզ Սարգսեան. Քաղաքացիներն իրենք պէտք է հետեւողական լինեն իրենց իրաւունքների պաշտպանութեան հարցում


Փիրուզ Սարգսեան. Քաղաքացիներն իրենք պէտք է հետեւողական լինեն իրենց իրաւունքների պաշտպանութեան հարցում

  • 15-03-2012 16:54:21   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանում սպառողների ֆինանսական գրագիտութիւնը շատ ցածր է, ինչից օգտւում են ֆինանսական կազմակերպոթիւնները` բանկերը, ապահովագրական եւ վարկային ընկերութիւնները, եւ ոտնահարում քաղաքացիների իրաւունքները: Այս մասին լրագրողների հետ մարտի 15-ի հանդիպմանը նշել է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսեանը: «Որպէս կանոն, մարդիկ պայմանագիր կնքելիս չեն կարդում դրանք: Երբեմն էլ պայմանագրերն այնքան անհասկանալի են ձեւակերպուած, որ նոյնիսկ մասնագէտներն էլ չեն հասկանում»,- նշել է նա, նկատելով, որ քաղաքացիներն իրենք պէտք է հետեւողական լինեն իրենց իրաւունքների պաշտպանութեան հարցում: Իր եռամեայ գործունէութեան ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննութեան առնուած դիմումների 70 տոկոսի դէպքում ընդունուել է որոշում յօգուտ քաղաքացու, ըստ Փ.Սարգսեանի, միջազգային պրակտիկայում 50 տոկոսն էլ արդէն շատ լաւ ցուցանիշ է համարւում:
  -   Հասարակութիւն