Ստորագրուել է հայ-ֆրանսիական կ'ոնուենցիայ կինոմատոգրաֆիական համագործակցութեան ոլորտում


Ստորագրուել է հայ-ֆրանսիական կ'ոնուենցիայ կինոմատոգրաֆիական համագործակցութեան ոլորտում

  • 17-03-2012 13:42:59   |   |  Մշակոյթ
Մարտի 16-ին տեղի է ունեցել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգէն Չիտեչեանի, ՀՀ Մշակոյթի նախարարի տեղակալ Արեւ Սամուէլեանի հանդիպումը Ֆրանսիայի կինոմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կ'ինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոյի հետ, որի ընթացքում քննարկուել են երկու կինոկենտրոնների յետագայ համագործակցութեան ուղղութիւնները եւ առաջնահերթութիւնները: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, երկուստէք ընդգծուել է միջազգային փառատօններին հայկական եւ ֆրանսիական ֆիլմերի ցուցադրութեան գործում համագործակցութիւնը խորացնելու անհրաժեշտութիւնը` մասնաւորապէս, մասնագիտական փոխանակումների, կադրերի պատրաստման, փորձագէտների եւ դասախօսների փոխայցելութիւնների, ինչպէս նաեւ սեմինարների եւ վարպետութեան դասընթացների կազմակերպման միջոցով: ՀՀ Մշակոյթի փոխնախարարը «ոսկէ Ծիրանէ միջազգային փառատօնի շրջանակներում հրաւիրել է Էրիկ Գարանդոյին այցելել Հայաստան: Դեսպան Չիտեչեանը կարեւորել է հայ-ֆրանսիական կինոմատոգրաֆիական արտադրութեան ներկայացումն ու արժեւորումը նաեւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, որի ակտիւ անդամներից է Հայաստանը: է. Գարանդոն ընդգծել է, որ համատեղ կինոարտադրութիւնը արտօնեալ հնարաւորութիւն է ստեղծում երկու երկրների միջեւ կինոմատոգրաֆիական ստեղծագործութիւնների շրջանառութեան համար եւ այդ կապակցութեամբ պատրաստակամութիւն է յայտնել երկուստէք գործնական շփումների ակտիւացմանը եւ խորացմանը, յատկապէս «օգնութիւն Համաշխարհային կ'ինոներինէ ծրագրի շրջանակներում: Հանդիպման արդիւնքում ստորագրուել է կինոմատոգրաֆիական համագործակցութեան մասին կ'ոնուենցիայ Հայաստանի ազգային կ'ինոկենտրոնի եւ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կ'ինոկենտրոնի միջեւ:
  -   Մշակոյթ