Հանրապետական աշակերտական խորհուրդը կը համակարգի աշակերտների ներգրաւուածութիւնը կրթական բոլոր գործընթացներում


Հանրապետական աշակերտական խորհուրդը կը համակարգի աշակերտների ներգրաւուածութիւնը կրթական բոլոր գործընթացներում

  • 26-03-2012 17:40:56   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
ՀՀկրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը մարտի 26-ին ընդունել է «Սեյվ դը չիլդրեն»եւ «Ապագան քոնն է» կազմակերպութիւնների կողմից իրականացուած «Տարածաշրջանային նախաձեռնութիւն յանուն երեխաների մասնակցութեան» ծրագրի «Երեխան երեխայի համար» խմբերում ներգրաւուած աշակերտներին, որոնք ներկայացնում էին ՀՀ տարբեր մարզերի դպրոցները: Ողջունելով աշակերտներին` նախարարը նշել է. «Շնորհակալ եմ ակտիւ մասնակցութեան եւ հասարակական նախաձեռնութեան համար: Նմանատիպ ծրագրերը հնարաւորութիւն են ընձեռում ձեւաւորել ՀՀ լիարժէք եւ կայացած քաղաքացի, ով ոչ միայն իր իրաւունքների մասին ունի յստակ պատկերացում, այլ նաեւ իր նպաստն է ներդնում պետութեան եւ քաղաքացիական հասարակութեան կայացման գործում»: Նախարարն իր խօսքում ընդգծել է, որ աշակերտակենտրոն դպրոցի գաղափարն այլընտրանք չունի եւ այդ համատեքստում անդրադարձել աշակերտական խորհուրդների գործունէութեանը` յոյս յայտնելով, որ դրանց գործունէ ութիւնը չի լինի ձեւական, այլ իրականում աշակերտը լիարժէք կ'ինտէգրուի դպրոցական անցուդարձի մէջ: Նա նաեւ յաւելել է, որ նախատեսւում է ստեղծել հանրապետական աշակերտական խորհուրդ, որը կը համակարգի աշակերտների ներգրաւուածութիւնը կրթական բոլոր գործընթացներում, յետադարձ կապ կ'ապահովի նախարարի եւ դպրոցականների միջեւ եւ պարբերաբար նախարարին կը տեղեկացնի կրթական բոլոր բարեփոխումների վերաբերեալ աշակերտների մօտեցումները: Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց յուզող հարցերն են ուղղել նախարարին, որոնք, մասնաւորապէս, վերաբերել են տեղական ինքնակառավարման մարմիններում երեխաներին վերաբերող հարցերի շուրջ վերջիններիս մասնակցութեան, երեխաների իրաւունքների եւ պարտականութիւնների, օրէնսդրութեան մէջ երեխաների նկատմամբ բռնութեան յստակ սահմանման, ինչպէս նաեւ մանկական, կրթական եւ ճանաչողական հաղորդաշարերի, հեռուստաեթերի լեզուի յստակ չափանիշների սահմանման, դպրոցից դուրս երեխաների ժամանցի կազմակերպման եւ դպրոցական խաղահրապարակներին հարցերին: Անդրադառնալով կրթական հաղորդաշարերին` Ա. Աշոտեանը նշել է, որ նախատեսւում է աւագ տարիքի երեխաների համար ստեղծել կրթական զուարճալի ինտելեկտուալ հաղորդաշարեր եւ խոստացել է դրանց նախապատրաստական աշխատանքներում ներգրաւել նաեւ աշակերտներին: ՏՆՀԵՄ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի երեխաների կարողութիւնների զարգացմանը, որպէսզի նրանք առաջատար դեր խաղան տեղական, ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում իրենց իրաւունքների պաշտպանութեան գործում: Ծրագրի շրջանակում խթանուել են երեխաների` համայնքային, մարզային եւ պետական իշխանութիւնների հետ աշխատելու միջոցով հիմնախնդիրներ վերլուծելու եւ դրանց լուծումներ տալու հմտութիւնները: Մեծահասակների օգնութեամբ երեխաները նախաձեռնել եւ կեանքի են կոչել 80 բազմաբնոյթ ծրագրեր` երեխաների իրաւունքներին վերաբերող տարբեր ոլորտներում: Այս ծրագրերի իրականացման ընթացքում երեխաները ուսումնասիրել եւ առաջ են քաշել տուեալ դաշտը կարգաւորող օրէնսդրական հարցերի շուրջ մի շարք առաջարկներ, դրանք քննարկել տարբեր կառոյցների ներկայացուցիչների հետ եւ շուտով կը ներկայացնեն ՀՀ կառավարութիւն եւ Ազգային ժողով: Երեխաների առանձնացրած հիմնախնդիրները վերաբերում են երեխայի մասնակցութեանը, պաշտպանութեանը, կրթութեանը, ազատ ժամանցին, առողջութեանն ու շրջակայ միջավայրի պաշտպանութեանը: ՏՆՀԵՄ ծրագիրը ֆինանսաւորում է Եւրոպական միութիւնը եւ իրականացնում «սեյվ դը չիլդրենէ միջազգային կազմակերպութիւնը` «ապագան քոնն էէ Հկ-ի հետ համագործակցութեամբ: ՏՆՀԵՄ -ի շրջանակներում Երեւանում եւ հինգ մարզերում (Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն եւ Գեղարքունիք) ստեղծուել է 80 ԷԵՀ խումբ` շուրջ 2000 երեխայի մասնակցութեամբ: Բացի այդ, եւս 2500 երեխայ մասնակցել է ԷԵՀ խմբերի կազմակերպած միջոցառումներին:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ