Հայկական ֆիլմերը` Կովկասեան կինոյի առաջին փառատօնում


Հայկական ֆիլմերը` Կովկասեան կինոյի առաջին փառատօնում

  • 26-03-2012 18:50:34   |   |  Մշակոյթ
Մարտի 26-31ը Թբիլիսիում կը կայանայ Կովկասեան կինոյի առաջին փառատօնը, որի ընթացքում կը ներկայացուեն կովկասեան երեք պետութիւնների լաւագոյն ֆիլմերի ընտրանին, ինչպէս նաեւ ֆիլմեր Աբխազիայից եւ Օսէթիայից: Փառատօնի կազմակերպիչը Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն է: Հայկական կինօն ներկայացուած է Համօ Բեկնազարեանի «Պեպօ»(1926թ.), Սերգեյ Փարաջանովի «Նռան գոյնը» (1968թ.), «Մոռացուած նախնիների ստուերները» (1964թ.), Յովհաննէս Գալստեանի «Խճճուած զուգահեռներ» (2009թ.) խաղարկային ֆիլմերով եւ Սերժ Աւետիքեանի «Շների պատմութիւնը» անիմացիոն ֆիլմով: Հայկական ֆիլմերը Թբիլիսիում ներկայացնելու են ռեժիսորներ Սերժ Աւետիքեանը, Մարինէ Զաքարեանը եւ Յովհաննէս Գալստեանը:
  -   Մշակոյթ