Գիւմրեցի անօթեւան ընտանիքն` նեղլիկ եւ խոնաւ տնակում


Գիւմրեցի անօթեւան ընտանիքն` նեղլիկ եւ խոնաւ տնակում

  • 27-03-2012 16:42:10   |   |  Հասարակութիւն



Գիւմրու կենտրոնական մասում` Ղուկասեան փողոցի տնակային աւանի 114/022 փոքրիկ տնակում, 6 անձով բնակւում է անօթեւանի կարգավիճակ չունեցող, չորս անչափահաս տղաների տէր Սաշիկ եւ Կ'արինէ Բաբայեանների ընտանիքը: Նրանք տնակը երկու փոքրիկ մասերի են բաժանել եւ ձմռան ամիսներին ջեռուցում են միայն մէկ մասը` ննջարանը, եթէ կարելի է այդպէս կոչել այն հատուածը, որտեղ մի կերպ տեղաւորուած են չորս երկաթեայ մահճակալներ ու վառարանը: Ամուսինները հիմնական աշխատանք չունեն եւ, ինչպէս շատ ու շատ գիւմրեցի անօթեւան ընտանիքների պարագայում, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է: Ծնողների պատմելով` երեխաներից երեքը սովորում են Գիւմրու 3-րդ գիշերօթիկ դպրոցում, սակայն մեր այցելութեան պահին տանը չէին, աւագ որդիները` 16 տարեկան Խաչիկը եւ 12-ամեայ Արմէնը, Արթիկի շրջանի գիւղերից մէկում էին: Թէեւ ծնողները չցանկացան բարձրաձայնել, բայց ըստ մեզ հասած տեղեկութեան երեխաները գիւղում աշխատում են որպէս անասնապահ: Բաբայեանների տնակը գրեթէ ամբողջովին շարքից դուրս է եկած: Պատճառը ոչ միայն տարիների մաշուածքն ու ու խոնաւութիւնն են, այլ նաեւ տեղից տեղ տեղափոխուած լինելը: Ամուսններից միայն Սաշիկ Բաբայեանն է երկրաշարժի հետեւանքով երկսենեականոց բնակարան կորցրել` հայրական տունը: Մի քանի տարի առաջ պետութիւնը փոխհատուցել է կորցուած երկսենեականոց բնակարանը: Բաբայեանի հայրական բազմանդամ ընտանիքը կիսուել է` մայրը եւ եղբօր ընտանիքը տեղափոխուել են բնակուելու նոր ստացած բնակարանում, իսկ իրենք մնացել եւ շարունակում են բնակուել տնակում: Աւելացնենք նաեւ, որ մենք նրանց դատարկաձեռն չէինք այցելել: «շիրակ կ'ենտրոնիէ` անօթեւան ընտանիքներին եւ ծնողազուրկ երեխաներին օգնութիւն ցուցաբերելու «միասին կարող ենքեhttp://shirakcentre.org/hy/news/1567-shirak-centre-ngo նախաձեռնութեան շրջանակներում, ամերիկացի բարերար Էլբիստ Մադաթեանի միջոցներով Բաբայեանների ընտանիքին տրամադրեցինք սնունդ: Առաւել մանրամասն` «Շիրակ կ'ենտրոնի» պատրաստած տեսանիւթում http://youtu.be/VvqbpUkMA-4
  -   Հասարակութիւն