Բէյրութում տեղի է ունեցել գրական երեկոյ` նուիրուած Եղիշէ Չարենցի 115-ամեակին


Բէյրութում տեղի է ունեցել գրական երեկոյ` նուիրուած Եղիշէ Չարենցի 115-ամեակին

  • 29-03-2012 16:38:24   |   |  Մշակոյթ
Մարտի 28-ին Բէյրութի «Յակոբ Տէր Մելքոնեան» թատերասրահում ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Լիբանանում ՀՀ դեսպանութեան հովանաւորութեամբ, ինչպէս նաեւ «Ծաղիկ» գրական ազգային շաբաթաթերթի մասնակցութեամբ տեղի է ունեցել գրական երեկոյ` նուիրուած Եղիշէ Չարենցի 115-ամեակին: Միջոցառումն անց էր կացւում հայ տպագրութեան 500-ամեակի տօնակատարութիւնների շրջանակում: Չարենցի կեանքին եւ գրական գործունէութեանը նուիրուած բանախօսութեամբ հանդէս է եկել Հայաստանի գրողների միութեան անդամ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր Նորայր Ադալեանը: Գրական երեկոն ուղեկցուել է Եղիշէ Չարենցի «Երկիր Նաիրի» ստեղծագործութեան ընթերցմամբ, ասմունքող Անի Սարաֆեան-Եփրեմեանը արտասանել է «Ես իմ անուշ Հայաստանի» եւ «Սայաթ Նովա» բանաստեղծութիւնները, երիտասարդ երաժիշտները կատարել են սայաթ Նովայի, Կոմիտասի եւ Առնօ Բաբաջանեանի ստեղծագործութիւնները: Միջոցառման աւարտին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարեանը կարեւորել է երեկոյի անցկացումը, ներկայացրել է մանրամասնէր ապրիլին Երեւանում նախատեսուող միջոցառումների մասին, որոնք նուիրուած կը լինեն հայ գրատպութեան 500-ամեակին եւ Երեւանը` որպէս 2012 թ. համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու ծրագրին: Նա ընդգծել է, որ հայ գրականութիւնը, պօէզիան, հայ ընտանիքի, կրթօջախների եւ եկեղեցու հետ մէկտեղ հայկականութեան ոգու, հարուստ բարոյական, մշակութային, կրթական եւ գրական արժէքների պահպանման եւ ամրապնդման երաշխիքն ու յենասիւնն է: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, դեսպան Քոչարեանը հրապարակել է ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի հրամանը ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ, ՀՀ Նախագահ մրցանակի դափնեկիր Նորայր Ադալեանին ունեցած բազմամեայ ստեղծագործական վաստակի համար ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Վիլեամ Սարոյան» ոսկէ մեդալով պարգեւատրելու մասին: Դեսպան Քոչարեանը տեղեկացրել է նաեւ ՀՀ գրողների միութեան նախագահի որոշման մասին միջոցառմանը ներկայ յայտնի թատերագիր, գրականագէտ, ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Լեւոն Մութաֆեանին Հայասատանի գրողների միութեան ոսկէ մեդալով պարգեւատրելու մասին:
  -   Մշակոյթ