Կառավարութիւնում մշակւում է արդիւնաբերական նոր ծրագիր


Կառավարութիւնում մշակւում է արդիւնաբերական նոր ծրագիր

  • 29-03-2012 17:28:48   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Մարտի 29-ի նիստում կառավարութիւնը հաստատել է տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայութիւնների 2012թ. ծրագիրը եւ դրա միջոցառումների ցանկը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը նշել է. «Սայ այն ոլորտն է, որտեղ մենք ակնյայտ յաջողութիւն ունենք: Դա պայմանաւորուած է նրանով, որ մասնաւոր հատուածն ապագայ հինգ տարիների ընթացքում պետութեան առջեւ դնում է յստակ խնդիր. մենք պարտաւոր ենք տարեկան առնուազն 20 տոկոսով աւելացնել համապատասխան տեղերը բուհերում, որոնք պատրաստում են տեղեկատուական տեխնոլոգիաների կադրեր: Սա այսօրուայ դրութեամբ թիւ մէկ խնդիրն է, որը մեր առջեւ դնում է մասնաւորը: Նրանց տարեկան արտադրանքի եւ աշխատատեղերի աճը կազմում է 20-30 տոկոս, եւ այսօր խիստ բարձր է մրցակցութիւնը այդ կադրերի նկատմամբ: Դրա արդիւնքում աշխատավարձն էլ աճում է շատ բարձր տեմպերով: Նոր աշխատատեղում ծրագրաւորողի աշխատավարձն սկսւում է 500 հազար դրամից: Ընդ որում, այսպիսի աշխատատեղերն այսօր առկայ են, եւ ոլորտը չի կարողանում իր համար գտնել համապատասխան կադրեր: Դրա համար մենք կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ արդէն մշակում ենք ծրագիր, որպէսզի էապէս աւելացնենք այդ ոլորտում կադրերի պատրաստման հզօրութիւնները: Այսպիսի երկրորդ ճիւղը դառնալու է ճշգրիտ ճարտարագիտութիւնը, որտեղ եւս աճի բաւական մեծ տեմպեր կան, երրորդը լինելու է դեղագործութիւնը: Սրանք այն ճիւղերն են, որոնք ներառուած են մեր նոր արդիւնաբերական քաղաքականութեան մէջ: Կոնկրէտ տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում փորձը ցոյց է տալիս, որ պետութիւն-մասնաւոր համագործակցութեան այն հարթակը, որն ստեղծել ենք, առարկայական պտուղներ է տալիս: Աշխատում ենք մասնաւորի հետ, բացայայտում նրանց խնդիրները եւ լուծում դրանք: Մարդիկ տեսնում են, որ ներդրումների նոր դաշտ է բացւում: Այս դրական փորձն էլ ստիպեց մեզ, որպէսզի մշակենք եւ ներդնենք նոր արդիւնաբերական ծրագիրըէ: ՀՀ կառավարութիւնը հաստատել է «Մ-6» Վանաձոր-Ալաւերդի-Վրաստանի սահման աւտոճանապարհի 82-րդ կիլոմետրի սողանքի հետեւանքով փլուզուած հատուածի վերականգնման աշխատանքներէ գնման արդիւնքը` ընտրուած մասնակից ճանաչելով համատեղ գործունէութեան պայմանագրի հիման վրայ գործող «Ճանապարհ» եւ «Արարատ-Ճանշին»ՍՊԸ -ներից կազմուած կոնսորցիումը 549 մլն 999 հազար 983 դրամ պայմանագրային գումարով: Որոշման ընդունումը թելադրուած է յորդառատ անձրեւների եւ այլ բնածին անկանխատեսելի երեւոյթների հետեւանքով հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատուածների եւ տրանսպորտային օբյեկտների նորոգման եւ դրանց գնման գործընթացի կազմակերպման անհրաժեշտութեամբ: Այս առնչութեամբ վարչապետը կառավարութեան անդամների ուշադրութիւնը հրաւիրել է առաջնահերթ նորոգման կարիք ունեցող ճանապարհների ցանկի վրայ, որտեղ ստեղծուել է վտանգաւոր իրավիճակ: «Անհրաժեշտութիւն կայ հնարաւորինս շուտ սկսել նորոգման աշխատանքները, հակառակ դէպքում գործ կ'ունենանք լուրջ ռիսկերի` ճանապարհների փլուզման, երթեւեկութեան դադարեցման հետէ, - յաւելել է Տիգրան Սարգսեանը: -այժմ տրանսպորտի եւ կապի նախարարութիւնը ֆինանսների նախարարութեան հետ ներկայացրել են առաջարկութիւններ ըստ առաջնահերթութիւնների, թէ ինչպէս պէտք է վերաբաշխենք 2012 թուականի պետական բիւջէի միջոցները, որոնք նախատեսել էինք ճանապարհաշինութեան համար: Ընդհանրապէս, պէտք է արձանագրենք, որ այս տարի ճանապարհաշինութիւնը մեզ համար դառնալու է առաջնահերթութիւն, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ճանապարհների վիճակը կտրուկ վատթարացել է` պայմանաւորուած ձմեռային առանձնայատկութիւններով եւ ճանապարհների մաքրման գործողութիւններով, որոնց արդիւնքում ճանապարհները քայքայուել են աւելի շատ, քան նախորդ տարի: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է բիւջէում վերաբաշխում կատարել եւ չորրորդ եռամսեակի համար նախատեսուած գումարները տեղափոխել երրորդ եռամսեակ եւ օր առաջ սկսել այդ աշխատանքները»:
  -   Տնտեսութիւն