Կ'անցկացուի շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը


Կ'անցկացուի շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը

  • 29-03-2012 18:04:17   | Հայաստան  |  Սպորտ
Մարտի 28-ից ապրիլի 7-ը, Հայաստանի բոլոր մարզերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում եւ Երեւանում կ'անցկացուի շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադայի երրորդ` կիսաեզրափակիչ փուլը: Արդէն 5 տարի շարունակ Հբըմ-ն աջակցում է այս մրցաշարի անցկացմանը: Այն համատեղ նախաձեռնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ՀՀ Կրթութեան նախարարութիւնն ու ՀԲԸՄ-ն: Շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադան մեկնարկեց 2011թ. աշնանը: Մրցաշարին մասնակցում են դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից: Օլիմպիադայի երկրորդ փուլի յաղթողները Հբըմ-ի կողմից արժանացան շախմատի ցուցադրական տախտակների: Կիսաեզրափակիչի յաղթող թիմերի բոլոր անդամները Հբըմ-ի կողմից կը պարգեւատրուեն նեթբուք համակարգիչներով: Մրցաշարի նպատակն է նպաստել մարզաձեւի զարգացմանը դպրոցականների շրջանում, ի յայտ բերել շնորհալի մարզիկների, որոնք ապագայում կարող են դառնալ չեմպիոններ` շարունակելով պահպանել Հայաստանի առաջատար դերը շախմատի համաշխարհային մրցոյթներում: Երեւանեան կիսաեզրափակիչին ներկայ կը լինեն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտեանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչութեան կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարեանը, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, այլ պաշտօնեաներ ու հիւրեր: Օլիմպիադայի անցկացմանը մեծապէս աջակցում է Հբըմ-ն, որն արդէն իսկ աւելի քան 4,000 շախմատի խաղատախտակ ու 150 շախմատային ժամացոյց է բաժանել հանրապետութեան դպրոցներին: Շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադայի եզրափակիչը տեղի կ'ունենայ առաջիկայ մայիսին: Մրցաշարի յաղթողները, ինչպէս նաեւ նրանց մարզիչները, ՀԲԸՄ հովանաւորութեան շնորհիւ կ'արժանանան մրցանակների: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնն արդէն հինգ տարի անընդմէջ համագործակցում է Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի հետ` հովանաւորելով շախմատի հանրապետական համադպրոցական ամենամեայ մրցաշարը: 2010-ին, Հբըմ-ն աջակցեց նաեւ շախմատի երիտասարդական համահայկական առաջին օլիմպիադայի անցկացմանը, որը տեղի ունեցաւ Երեւանում, «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական փառատօնի շրջանակներում եւ որին մասնակցեցին շուրջ քառասուն բարձր վարկանիշային կարգ ունեցող հայ շախմատիստներ Սփիւռքից, Հայաստանից եւ Արցախից: Լրացուցիչ տեղեկութիւնների համար դիմել` ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչութիւն Հեռ.` 51 22 51 էլ. հասցէ` agbuarm@agbu.am
  -   Սպորտ