«Ոսկէ ծիրան» 9-րդ կինոփառատօնին մասնակցելու համար մինչ այժմ ստացուել է 625 յայտ


«Ոսկէ ծիրան» 9-րդ կինոփառատօնին մասնակցելու համար մինչ այժմ ստացուել է 625 յայտ

  • 02-04-2012 15:29:32   | Հայաստան  |  Մշակոյթ
«Ոսկէ ծիրան» 9-րդ կինոփառատօնը շարունակում է ֆիլմերի յայտերի ընդունումը: Մինչ այժմ ստացուել է 625 յայտ Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից: Սպասւում է, որ ներկայացուած ֆիլմերի յայտերի թիւն աննախադէպ է լինելու: Յիշեցնենք, որ նախորդ տարի գրանցուել էր 675 յայտ: Ընտրող յանձնաժողովն արդէն սկսել է իր աշխատանքները եւ իր որոշումը մրցութային ֆիլմերի մասին կը յայտնի մայիսի 31-ին: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին «Ոսկէ ծիրան»-ի լրատուական ծառայութիւնից, ֆիլմերի ընդունման վերջնաժամկէտը ապրիլի 15-ն է:
  -   Մշակոյթ