Աւարտուեց նոր ջրագծի կառուցումը


Աւարտուեց նոր ջրագծի կառուցումը

  • 04-04-2012 14:54:32   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Նոր Խարբերդ եւ Նոր Կիւրին գիւղերին ջուր մատակարարող խողովակաշարը, որը սկիզբ էր առնում «Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարից, կառուցուել էր տասնամեակներ առաջ եւ գտնւում էր տեխնիկապէս անմխիթար վիճակում: Վթարներն այստեղ շարունակական էին, ինչը ոչ միայն ջրի կորուստ էր առաջացնում, այլեւ վտանգում ջրի որակը: Հաշուի առնելով տուեալ հանգամանքը, «Երեւան Ջուր» ՓԲԸ որոշում էր կայացրել նոր խողովակաշարի կառուցման վերաբերեալ` 13,7 մլն դրամ ընդհանուր արժէքով: Յայտարարուած մրցոյթի արդիւնքում յաղթող էր ճանաչուել «Շինմաստեր» ՍՊԸ-ն, որին եւ յանձնարարուել էր կառուցել 240 մետր երկարութեամբ 315մմ տրամագիծ ունեցող նոր խողովակաշար պոլիէթիլենից: Ինչպէս տեղեկացրեց ընկերութեան Շինարարական աշխատանքների համակարգման բաժնի աշխատակից Արմէն Մովսիսեանը, այդ ընթացքում որոշակի դժուարութիւններ են առաջացել, կապուած բարդ տեղանքի (ջրատարն անցնում է ձորով) եւ եղանակային պայմանների հետ: Ի վերջոյ, օգտուելով վերջին բարենպաստ օրերից, «Շինմաստերը» կարողացել է աշխատանքներում ներգրաւուել համապատասխան տեխնիկայ եւ ապրիլի 4-ին աւարտել նորակառոյց խողովակաշարի միացման աշխատանքները, մի կողմից` «Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարին, միւսից` Նոր Խարբերդ եւ Նոր Կիւրին գիւղերի ներքին ցանցին:
  -   Տնտեսութիւն