Նոր Ջուղայի հանձնախումբ՝ Հայոց Ցեղասպանութեան 97-րդ տարելիցի կապակցությամբ


Նոր Ջուղայի հանձնախումբ՝ Հայոց Ցեղասպանութեան 97-րդ տարելիցի կապակցությամբ

  • 05-04-2012 12:26:26   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Այսու տեղեկացնում ենք, որ թւականիս մարտի 17-ին կեանքի է կոչւել Հայոց Ցեղասպանութեան 97-րդ տարելիցի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախումբը, որի կազմում ներառւել են Թեմական խորհրդի կողմից նշանակւած անհատներ եւ համայնքի միութիւնների՝ Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան, Հայուհեաց բարեգործական ընկերութեան, Հայ կանանց Գթութեան միութեան, Փերիոյ Կրթասիրաց միութեան եւ Հայ ուսումնասիրաց «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի մէկական ներկայացուցիչներ։ Յանձնախումբն իր անդրանիկ նիստում կատարել է դիւանի ընտրութիւն։ Կազմի անդամներն ըստ հետեւեալի են. Պրն. Վահէ Թորոսեան՝ նախագահ Տկն. Հերմինէ Բաբայեան՝ քարտուղար Տկն. Արմինէ Ղարախանեան՝ գանձապահ Տկն. Սիրան Զարգարեան Տկն. Մարօ Սէթաղայեան Պրն. Վաղօ Տէր-Սուքիասեան Պրն. Անդրէ Յովհաննիսեան Պրն. Զարեհ Յովսէփեան Պրն. Դիմիտրի Յովհաննիսեան Օր. Արտեմիս Խաչեան Պրն. Գալօ Բաղդասարեան Յանձնախումբն ունեցել է խորհրդակցական հանդիպումներ՝ համայնքի դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչների հետ եւ պատրաստել է 97-րդ տարելիցի միջոցառումների եւ աշխատանքների ծրագիր-ժամանակացոյցը։ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ «ԱԼԻՔ» օրաթերթ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը