Կարէն Վարդանեան. «Ուզում ենք 2018թ.-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրէսը հրաւիրել Հայաստան»


Կարէն Վարդանեան. «Ուզում ենք 2018թ.-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրէսը հրաւիրել Հայաստան»

  • 06-04-2012 19:02:08   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

2012թ.-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան առաջնային նպատակներից է լինելու տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի կոնսոլիդացիայի շարունակութիւնը: Այս մասին ապրիլի 6-ին կայացած ԻՏՁՄ 12-րդ համագումարում յայտնեց միութեան Գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը` ներկայացնելով 2012թ.-ի հիմնական նպատակներն ու իրականացուելիք ծրագրերը: Ըստ նրա, յետագայ համագործակցութեան եւ համախմբուածութեան խնդիրն ակնյայտ է նաեւ այն առումով, որ ներկայումս ոլորտում գործում է 350 ընկերութիւն, եւ որոշակիօրէն դանդաղել են միութեանն անդամակցելու աճի տեմպերը: Յաջորդ նպատակը պայմանաւորուած է այն իրողութեամբ, որ հանրապետութիւնում բացակայում են հարթակները, որտեղ կարող են քննարկուել լուրջ հարցեր, ընդ որում` ոչ միայն տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացման, այլեւ` տնտեսական, տնտեսագիտական, քաղաքական, արտաքին քաղաքականութեան: Կ.Վարդանեանի համոզմամբ, նման քննարկումների եւ համագործակցութեան հարթակների բացակայութիւնը ոլորտում աճի հիմնական խոչընդոտն է: Միութիւնը նպատակադրուել է ստեղծել նման հարթակներ, որտեղ «Արտադրանք եւ ծառայութիւն արտադրողը եւ գործարարն ու սպառողը կարող են հանդիպել ոչ միայն բիզնեսի նպատակով, այլեւ քննարկելու ընդհանուր հետաքրքրութեան խնդիրներ, նաեւ ինչ-որ խնդրի շուրջ համախմբուելու»: ԻՏՁՄ Գործադիր տնօրէնը յայտնեց նաեւ, որ 2012թ.-ի համար նախանշուած խնդիրները հիմնականում համահունչ են նախորդ տարուայ ռազմավարութեանը, սակայն արուել են որոշ շեշտադրումներ: Մասնաւորապէս, այս տարուայ համար շեշտադրուած խնդիրներից է պետական գնումների եւ տենդերների ոլորտում մոնիտորինգի իրականացումը: «Նախատեսել ենք, որ այս տարի մենք որոշակի ակտիւ հատուածին` բլոգերներին, լրագրողներին, մի երկու վարժանք կը տանք, թէ պետական տենդերներում ի՞նչ խնդիրներ են առաջանում, որպէսզի դա դառնա հանրային քննարկման խնդիր, որովհետեւ քաջ գիտակցում ենք, որ, ինչպէս միւս երկրներում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման շարժիչ ուժը պետութիւնն է»,-ընդգծեց Կ.Վարդանեանը: Ըստ նրա, գնումների, տենդերների պետական մեխանիզմները թափանցիկ դարձնելու դէպքում միայն հնարաւոր կը լինի հասնել նրան, որ պետութիւնը գնի տեխնոլոգիական ապրանքները լաւագոյն գնով եւ որակով, ինչը եւս կը նպաստի ոլորտի զարգացմանը: Կ.Վարդանեանն անդրադարձաւ նաեւ տարուայ ընթացքում իրականացուելիք միջոցառումներին, որոնցից «ամենախոշորն ու ամենակարեւորը DigiTec-ն է, որը, ի վերջոյ, երկրի տեխնոլոգիական դէմքն էէ: Հոկտեմբերի 5-7-ին նախատեսուած է DigiTecExpo 2012-ի կազմակերպումը: Յունիսի 15-ին կ'անցկացուի DigiTec Business Forum 2012-ը, որին հրաւիրուած են նաեւ այս ոլորտում մեծ փորձ ունեցող Արեւելեան Եւրոպայի, Դանիայի եւ մի շարք այլ երկրների պատուիրակութիւններ: «Ինչ վերաբերում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնութեանը (Արմռոբոտիքս), այստեղ ընկերութիւնները կարող են աւելի ակտիւ մասնակցել, որովհետեւ ես երաշխաւորում եմ, որ ռոբոտների առաջնութեան մասնակից երեխաներն իրապէս աճ են ապրում այդ մրցոյթի ժամանակ»,-նշեց նա: Ըստ Կ.Վարդանեանի, մասնակիցներն երիտասարդներ են, որոնք որոշակի ամբիցիաներ ունեն: Նշուեց նաէի, որ «անօդաչու թռչող սարքերէ մրցոյթին 15 թիմ է գրացուած: «Սայ ակնյայտօրէն ցոյց է տալիս, որ երիտասարդութիւնն աւելի հակուած է պետութեանն աջակցելու` յատկապէս, պաշտպանական ոլորտում»,-ընդգծեց Կ.Վարդանեանը: Ըստ նրա, հոկտեմբերին տեղի կ'ունենայ նաեւ «Բաց խաղ»համակարգչային խաղերի մրցոյթը, որտեղ եւս որոշակի աճ է արձանագրւում: ԻՏՁՄ Գործադիր տնօրէնը ներկայացրեց նաեւ նախանշուած հեռահար մի նպատակ, հայցելով համագումարի աջակցութիւնը. «Ուզում ենք 2018թ.-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրէսը հրաւիրել Հայաստան»: Ըստ նրա, սա ոլորտի համաշխարհային մասշտաբով ամենամեծ միջոցառումն է, որին մասնակցում են ոլորտի «3000-4000 թօփ ղեկավարներ, եւ այս կոնգրէսում են ընդունւում ոլորտի զարգացման հիմնական ուղղութիւնները»: Նշուեց, որ Հայաստանի համար շատ կարեւոր է նման միջոցառման անցկացումը, եւ այն շատ լուրջ ջանքեր է պահանջում: «Որպէսզի մեր երկրին դա վստահեն, մենք պէտք է Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպերպենք համաշխարհային ասոցիացիայի մի շարք միջոցառումներ, որպէսզի ցոյց տանք, որ մենք ունենք այդ կազմակերպչական ունակութիւնը»,-ասաց նա` յաւելելով, որ ստացուել է նաեւ պետութեան մասնակցութեան առումով վարչապետի հաւանութիւնը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ