Երեւանի քաղաքապետարանը երեւանցիներին կոչ է անում մասնակցել ապրիլի 14–ի համաքաղաքային շաբաթօրեակին


Երեւանի քաղաքապետարանը երեւանցիներին կոչ է անում մասնակցել ապրիլի 14–ի համաքաղաքային շաբաթօրեակին

  • 12-04-2012 16:38:12   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքում գործող բոլոր պետական եւ հասարակական կազմակերպութիւններին, բիզնես կառոյցներին, առողջապահական, մշակոյթի եւ ուսումնական հաստատութիւններին, համատիրութիւններին եւ ընդհանրապէս բոլոր երեւանցիներին կոչ է անում ակտիւօրէն մասնակցել ապրիլի 14– համաքաղաքային շաբաթօրեակին: Այդ օրը մաքրման եւ բարեկարգման լայնածաւալ աշխատանքներ կը տարուեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Առանձնակի ուշադրութիւն կը դարձուի յատկապէս բակային տարածքների մաքրմանն ու բարեկարգմանը: Այդ նպատակով Երեւանի քաղաքապետի յանձնարարութեամբ բոլոր վարչական շրջանների աշխատակազմերին, համատիրութիւններին, տարբեր կազմակերպութիւնների տրամադրուել են համապատասխան գործիքներ ու աշխատանքի արդիւնաւէտ կազմակերպման այլ միջոցներ: Սիրով ընդառաջելով Երեւանի քաղաքապետի կոչին` մայրաքաղաքում իրենց գործունէութիւնն իրականացնող շինարարական կազմակերպութիւններն այդ օրը աղբի հաւաքման եւ տեղափոխման նպատակով կը տրամադրեն անհրաժեշտ մեքենամեխանիզմներ: Մաքրման աշխատանքներին զուգահեռ,գարնանային ծառատունկի շրջանակում, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շաբաթօրեակի օրը կը տնկուի շուրջ 7500 դեկորատիւ ծառ եւ աւելի քան 1000 մշտադալար թուփ: Ընդ որում, բակային տարածքներում նոյնպէս ծառատունկ իրականացնելու նպատակով, քաղաքապետ Տարօն Մարգարեանի յանձնարարութեամբ տնկիներ կը տրամադրուեն նաեւ համատիրութիւններին: Ընդհանրապէս գարնանային ծառատունկի ընթացքում այս տարի մայրաքաղաքում կը տնկուի աւելի քան 34000 ծառ եւ թուփ, ինչը նախորդ տարուանից աւելի է 15000–ով: Ծառատունկի համար Երեւանի քաղաքապետարանը կը տրամադրի մայրաքաղաքի բնակլիմայական եւ էկոյ համակարգին յատուկ համապատասխան տնկիներ: Ի դէպ, ծառատունկի համար արդէն իսկ նախատեսուած են համապատասխան տարածքներ, ուստի քաղաքապետարանը կոչ է անում ոլորին` ձեռնպահ մնալ անկանոն ծառատունկ իրականացնելուց: Սիրելի հայրենակիցնէր, Երեւանի քաղաքապետարանը մէկ անգամ եւս կոչ է անում ակտիւօրէն մասնակցել համաքաղաքային շաբաթօրեակին ու ծառատունկին: Համատեղ ուժերով մաքրենք, բարեկարգենք ու կանաչապատենք մեր քաղաքը: Երեւանի քաղաքապետարան
  -   Տնտեսութիւն