Կազմւում է դասագրքերի համապատասխանութեան գնահատման առարկայական յանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային անուանացանկը


Կազմւում է դասագրքերի համապատասխանութեան գնահատման առարկայական յանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային անուանացանկը

  • 13-04-2012 11:57:52   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը ՀՀ ԿԳ նախարարի "ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատութիւնները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու եւ հանրակրթութեան պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանութեան գնահատման առարկայական յանձնաժողովների ձեւաւորման կարգը հաստատելու մասին" 21.09.2009թ. N 752-ն հրամանի համաձայն կազմում է հանրակրթութեան պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանութեան գնահատման առարկայական յանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային անուանացանկ: Յանձնաժողովի անդամութեան թեկնածուներ կարող են առաջադրուել ՀՀ ԿԳ նախարարութեան, գիտական եւ գիտահետազօտական կազմակերպութիւնների, ուսումնական հաստատութիւնների, պետական կառավարման տարածքային մարմինների եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից, ինչպէս նաեւ անձնական նախաձեռնութեամբ: Թեկնածուներին առաջադրուող պարտադիր պահանջներն են` 1) բարձրագոյն կրթութիւն (դիպլոմաւորուած մասնագէտ, բակալաւր, մագիստրոս). 2) մանկավարժական աշխատանքի առնուազն 7 տարուայ ստաժ` համապատասխան առարկայի դասաւանդման: Հաւասար պայմանների դէպքում նախապատուութիւնը տրւում է տարակարգ, կոչումներ, գիտական աստիճան, առաւել երկար ստաժ ունեցող յաւակնորդներին: թեկնածուները պէտք է լրացնեն անձնական թերթիկ, որտեղ պէտք է ընդգրկուեն հետեւեալ տուեալները. 1) իւրաքանչիւր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտօնը, բնակութեան վայրը, հեռախօսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրօնային փոստի հասցէն, կրթութեան, աշխատանքային ստաժի մասին եւ այլ տուեալներ. 2) այն առարկայի (առարկաների) անուանումը, որի դասագրքերի հանրակրթութեան պետական չափորոշչին համապատասխանութեան գնահատման յանձնաժողովում կոնկրէտ թեկնածուն կարող է ընդգրկուել որպէս յանձնաժողովի անդամ: 2012թ. կ'անցկացուի հետեւեալ առարկաների եւ դասարանների համար նախատեսուած դասագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների մրցոյթ. 1.Հայրենագիտութիւն 5 2.Բնագիտութիւն 5,6 3.Կենսաբանութիւն 7,8 4.Ֆիզիկա 7,8,9 5.Քիմիայ 7,8,9 6.Հայոց պատմութիւն 6,7,8,9 7.Համաշխարհային պատմութիւն 6,7,8,9 8.Աշխարհագրութիւն 6,7,8 9.Հասարակագիտութիւն 8,9 Յանձնաժողովների անդամների թեկնածուների անձնական թերթիկները ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարութեան հանրակրթութեան վարչութիւն (վարչութեան պետ` Ն Յովհաննիսեան, հեռախօսներ` 52-47-49, 52-47-77) մինչեւ 2012թ. յուլիսի 15-ը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ