Վիկտոր Ռեբեցը Հայաստանի վարչապետին ներկայացրել է «հարաւկովկասեան երկաթուղիէ Փբը-ի կոնցեսիոն պարտաւորութիւնների կատարման ընթացքը


Վիկտոր Ռեբեցը Հայաստանի վարչապետին ներկայացրել է «հարաւկովկասեան երկաթուղիէ Փբը-ի կոնցեսիոն պարտաւորութիւնների կատարման ընթացքը

  • 13-04-2012 12:02:33   | Հայաստան  |  Տնտեսութիւն

«Հարաւկովկասեան երկաթուղի»ՓԲԸ գլխաւոր տնօրէն Վիկտոր Ռեբեցը հանդիպել է Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Սարգսեանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հկե-ի ներդրումային ծրագրի իրականացման եւ կոնցեսիոն պարտաւորութիւնների կատարման ընթացքը, երկաթուղու 1-ին եռամսեակում կատարած աշխատանքները, 2012 թ. համար բեռնափոխադրումների զարգացման հեռանկարները: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին «ՀԿԷ» ՓԲԸ-ի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, ընկերութեան գլխաւոր տնօրէնը Հայաստանի Հանրապետութեան վարչապետին ներկայացրեց Զամանլուի կամրջի վերակառուցման եւ շրջակայ երկաթուղային ենթակառուցուածքի զարգացման ծրագրի իրականացման ընթացքը, որը ներառում է վազուղիների եւ Շահալի, Փամբակ ու Վանաձոր կայարանների արդիականացումը: Ինչպէս նշեց Վ.Ռեբեցը, Հարաւկովկասեան երկաթուղին յատուկ ուշադրութիւն է դարձնում սեփական արտադրական հզօրութիւնների հիման վրայ շարժակազմի արդիականացմանը: Հայաստանի Հանրապետութեան վարչապետն ու «ՀԿԷ» ՓԲԸ գլխաւոր տնօրէնը քննարկեցին նաեւ կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում լրացուցիչ համաձայնագրի կնքման ընթացքը, սակագնային քաղաքականութեան պետական կառավարման հեռանկարները, մասնաւորապէս, պետութեան կողմից երկաթուղու համար ոչ շահաւէտ սակագների փոխհատուցման հնարաւորութիւնը:
  -   Տնտեսութիւն