Երեւանում բացուել է «Կառուցել առանց քանդելու» խորագրով ցուցահանդէսը


Երեւանում բացուել է «Կառուցել առանց քանդելու» խորագրով ցուցահանդէսը

  • 16-04-2012 19:08:47   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Վարչապետ Տիգրան Սարգսեանը ապրիլի 16-ին Երեւանի պատմութեան թանգարանում ներկայ է գտնուել «Կառուցել առանց քանդելու» խորագիրը կրող ցուցահանդէսի բացմանը, որն անցկացւում է ՀՀ կառավարութեան հովանու ներքոյ: Վարչապետը ՀՀ մշակոյթի նախարարի եւ Երեւանի քաղաքապետի ուղեկցութեամբ շրջել է սրահներով, ծանօթացել ցուցահանդէսի շրջանակում ներկայացուած Երեւանի մի շարք յուշարձան-շենքերի լուսանկարային պատմութիւններին, որոնց հեղինակը ֆոտոլրագրող Հայկ Բիանջեանն է: Ցուցահանդսում ներկայացուած է նաեւ Ճարտարապետ Գարեգին Եղոյեանի նախագծի յատակագիծը` Պուշկին-աբովեան-սախարովի հրապարակ տարածքի նոր ներդրումային ծրագրի վերաբերեալ, որով նախատեսւում է պատմական շէնքերի պահպանմամբ իրականացնել ճարտարապետական նոր նախագծէր: ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը յիշեցնում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը 2012 թ. ապրիլի 10-ին Էրեբունի վարչական շրջանի բնակչութեան հետ յանդիման ժամանակ անդրադարձել էր բնապահպանական ու քաղաքաշինական խնդիրներին եւ նշել. «Մենք հպարտանում ենք այն ամէնով, ինչը ձեւաւորում է մեր պատկերացրած Երեւանի կերպարը: Աւաղ, վերջին տասնամեակների ընթացքում մենք շատ բան ենք աղաւաղել Երեւանում, տնտեսական խնդիրների համատեքստում շատ յաճախ մոռացութեան են տրուել բնապահպանական եւ Երեւանի նկարագիրը պահելու առաջնահերթութիւնները: Սա տխուր իրողութիւն է: Այսօր մենք փոխում ենք սլաքները եւ ասում` տնտեսական առաջնահերթութիւններն առաջնային չեն Երեւանի նկարագիրը պահելու խնդրի հանդէպ: Ու այստեղ ես ձեզ խոստանում եմ` այսուհետեւ այդպէս չի լինելու: Աւելին` մենք օրէնքով բացառելու ենք Երեւանի կենտրոնի որեւէ կառուցապատում, եթէ այն չի պատշաճում մայրաքաղաքի ճարտարապետութեանը: Այսօր ակնյայտ է, որ կայ հասարակական լուրջ պահանջարկ եւ նոյնիսկ պայքար այս հարցում: Այստեղ մենք դաշնակիցնէր ենք: Մի քանի տարի, եւ Երեւանում վերջնականապէս կը յաղթանակի քաղաքի դիմագիծը պահելու առաջնահերթութիւնը»: Հանրապետութեան Նախագահի նախանշած սկզբունքները եւ մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրները գտնուելու են ՀՀ կառավարութեան, Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ մշակոյթի նախարարութեան մշտական ուշադրութեան կենտրոնում` մայրաքաղաքի ճարտարապետական դիմագիծը պահպանելու, բացթողումները վերացնելու եւ Երեւանը նորովի զարգացնելու նպատակով,- նշւում է կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան տարածած հաղորդագրութեան մէջ:
  -   Տնտեսութիւն