Ապրիլի 16-ի երեկոյեան աշխատանքները կ'աւարտուեն, եւ Նոր Նորքի 5-րդ զանգուածի ջրամատակարարումը կը վերականգնուի


Ապրիլի 16-ի երեկոյեան աշխատանքները կ'աւարտուեն, եւ Նոր Նորքի 5-րդ զանգուածի ջրամատակարարումը կը վերականգնուի

  • 16-04-2012 19:25:39   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Ապրիլի 14-ին, ջրատարի վթարուած 45մ երկարութեամբ հատուածը փոխարինելուց յետոյ, վերսկսուել էր Նոր Նորքի 5, 8 զանգուածների եւ յարակից տարածքների ջրամատակարարումը: Ըստ «Երեւան Ջուր»ընկերութեան հաղորդակցութեան բաժնի հաղորդագրութեան, երկու օր անց, չդիմանալով ջրի ճնշմանը, ջրատարի խցափակուած հատուածներից մէկում ճաք էր առաջացել, որի պատճառով յարկ է եղել նորից դադարեցնել Նոր Նորքի 5 -րդ զանգուածի ջրամատակարարումը: Ինչպէս տեղեկացրել է ընկերութեան «Արեւելք» շահագործման տնօրինութեան «Հիւսիս»տեղամասի գլխաւոր ճարտարագէտ Սպարտակ Մկրտչեանը, ապրիլի 16-ի երեկոյեան տարուող աշխատանքները կ'աւարտուեն եւ Նոր Նորքի 5-րդ զանգուածի ջրամատակարարումը կը վերականգնուի:
  -   Տնտեսութիւն