Ցուցահանդէս Հալլէում` նուիրուած հայ գրքի տպագրութեան 500-ամեակին


Ցուցահանդէս Հալլէում` նուիրուած հայ գրքի տպագրութեան 500-ամեակին

  • 18-04-2012 15:03:27   |   |  Մշակոյթ

Հալլէ քաղաքի Kunstforum պատմական շէնքում տեղի ունեցաւ հայ գրքի տպագրութեան 500-ամեակին նուիրուած ցուցահանդէսի բացումը: Այն կազմակերպուել էր Սաքսոոնիայ Անհալտի մշակոյթի նախարարութեան, Բեռլինի հանրային գրադարանի, Հալլէի Մարտին Լիւթեր համալսարանի «մեսրոբէ հայագիտական կենտրոնի աջակցութեամբ: Ցուցահանդէսի ֆինանսական հովանաւորն է Հալլէի խնայդրամարկղը (Saalesparkasse): Ցուցահանդէսի բացման արարողութեանը մասնակցեցին Երեւանից ժամանած պատուիրակութիւնը` ՀՀ մշակոյթի փոխնախարար Արթուր Պօղոսեանի գլխաւորութեամբ: Բացման արարողութեանը մասնակցեց ԳԴՀ արտաքին գործերի պետական նախարար տիկին Կ'որնելիայ Պիպերը: Ներկայ էին նաեւ Սաքսոնիա Անհալտի քաղաքական, տնտեսական, գիտա-կրթական եւ մշակութային ճանաչուած գործիչներ, ինչպէս նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Հալլէի խնայդրամարկղի ղեկավար պր-ն Ֆր. Շտումպֆը, որից յետոյ ցուցահանդէսի բացման արարողութեան մասնակիցներին դիմեց Սաքսոնիա Անհալտ երկրամասի մշակոյթի նախարար պր-ն Ս. Գորգեռլոհն: Այնուհետեւ ելոյթով հանդէս եկաւ Գդհ-ում ՀՀ դեսպան Արմէն Մարտիրոսեանը: Ներկաներին ողջոյնի խօսքով դիմեցին նաեւ Բեռլինի հանրային գրադարանի գլխաւոր տնօրէն տիկին Բ. Շնայդեր-կեմպֆը եւ Հալլէի Մարտին Լիւթեր համալսարանի ռեկտոր պրոֆէսոր Ու. Շտրեօտերը: Ցուցահանդէսի մի քանի տասնեակ ունիկալ ցուցանմուշների մասին տեղեկատուութիւնը ներկայացրեցին Բեռլինի հանրային գրադարանի բաժնի վարիչ տիկին Մելինէ Փեհլեւանեանը եւ Հալլէի Մարտին Լիւթեր համալսարանի «Մեսրոբ» հայագիտական կենտրոնի ղեկավար պրոֆէսոր տիկին Ա. Դրոստ-Աբգարեանը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, բացման արարողութիւնից յետոյ մասնակիցները ծանօթացան բազմադարեայ պատմութիւն ունեցող ձեռագիր եւ տպագիր գրքերին: Ցուցահանդէսի դիտումից յետոյ մասնակիցները այցելեցին Հենդելի տուն-թանգարան, որտեղ տեղի ունեցաւ համերգ հայ եւ գերմանացի երաժիշտների մասնակցութեամբ:
  -   Մշակոյթ