Ա.Աշոտեան. «Գիտակրթական հիմնարկների աշխատակիցներն պէտք է աշխատեն արժանավայել պայմաններում»


Ա.Աշոտեան. «Գիտակրթական հիմնարկների աշխատակիցներն պէտք է աշխատեն արժանավայել պայմաններում»

  • 18-04-2012 17:50:08   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանն այսօր այցելել է ԿԳՆ լեզուի պետական տեսչութիւն եւ բարձրագոյն որակաւորման յանձնաժողով, որոնք վերջերս վերանորոգուել են ՀՀ կառավարութեան տրամադրած ֆինանսական յատկացումներով: Նախարարը շրջել է բարեկարգուած սենեակներում, ծանօթացել վերանորոգման աշխատանքներին եւ զրուցել աշխատակիցների հետ: Ա. Աշոտեանը գոհունակութիւն է յայտնել կատարուած աշխատանքի արդիւնքների վերաբերեալ` նշելով, որ ԿԳՆ ենթակայութեան երկու ստորաբաժանումներն էլ երկար տարիներ չէին բարեկարգուել, գտնւում էին անմխիթար վիճակում եւ հար իր չէին կրթական հիմնարկին: "Այս կրթական հաստատութիւններում մինչեւ այսօր բացակայում էին աշխատանքի համար տարրական պայմանները: տարեվերջին ՀՀ կառավարութիւնը նախարարութեան խնայողութիւնների հաշուին համապատասխան գումար յատկացրեց` նշուած հիմնարկները բարեկարգելու եւ կահաւորելու նպատակով: Երբ անցեալ տարի Բոհ-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ես խոստացայ, որ մօտ ապագայում անպայման կստեղծուէն գիտակրթական հիմնարկին հարիր պայմաններ, շատերը միգուցէ թերահաւատութեամբ ընդունեցին իմ խօսքերը: Այսօր ես ուրախ եմ, որ մեր խոստումները կատարուել են, եւ վերջապէս ստեղծուել են արժանապատիւ պայմաններ աշխատանքի համար: Գիտակրթական հիմնարկները նաեւ պետութիւն են ներկայացնում եւ պէտք է անել հնարաւորը, որ տուեալ կառոյցների աշխատակիցներն աշխատեն արժանավայել պայմաններում",-ընդգծել է Ա. Աշոտեանը` յաւելելով, որ նախորդ տարի ամբողջովին վերանորոգուել եւ կահաւորուել է նաեւ նախարարութեան մէկ այլ ստորաբաժանում` Կրթութեան պետական տեսչութիւնը: Այցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաեւ Լեզուի պետական տեսչութեան եւ, մասնաւորապէս, բոհ-ի գործունէութեանը` նշելով, որ այն գտնւում է խորը բովանդակային փոփոխութ իւննների մէջ, եւ վերջին երկու տարուայ ընթացքում այդ ուղղութեամբ կատարուել է հսկայական աշխատանք, այն է` խստացուել են պաշտպանական գործընթացների նկատմամբ պահանջները` եւ' թեկնածուական, եւ' դոկտորական աստիճան ստանալու համար, վերակազմակերպուել են գիտական խորհուրդները, ինչպէս նաեւ վերանայուել է գիտական ամսագրերի նկատմամբ քաղաքականութիւնը, փոխուել են վկայագրերը եւ այլն: "Ձեռնարկուած խստացումները բերել են նրան, որ այսօր շատ դժուար է դարձել պաշտպանել, եւ պատահական չէ, որ այս տարի ՀՀ քաղաքացիների կողմից իրականացուած պաշտպանութիւնների թիւը նուազել է մս տ 20 տոկոսով: Մեր կողմից ձեռնարկուած քայլերը դէպի յստակութիւն եւ խստացում են տանում, եւ այսուհետ եւս դրանք կրելու են շարունակական բնոյթ",-նշել է նախարարը` անդրադառնալով նաեւ գիտական ամսագրերի հրապարակայնութեան խնդրին: Մասնաւորապէս, յունուարի 1-ին Բոհ-ը հրապարակել է իր համար ընդունելի գիտական ամսագրերի ցանկը, եւ յուլիսի 1-ից այն ամսագրերը, որոնք չեն ունենայ ինտերնետային կայք, դուրս կը մնան վերոնշեալ ցանկից: "Զաւեշտալի է, որ 21-րդ դարում գիտական ամսագիրը չունի ինտերնետային կայք, չունի գիտական տեղակատուութիւնը սփռելու անհրաժեշտ հնարաւորութիւն: Մեզ համար այդ գիտական ամսագիրն արժանահաւատ չէ: Բացի այդ, պէտք է նաեւ համապատասխան քայլեր ձեռնարկել, որ հայ գիտնականների աշխատանքը մատչելի լինի նաեւ արտասահմանցի գիտնականներին: Դրանով կը բարձրանայ հայ գիտնականների յիշատակման ինդեքսը եւ, առհասարայ,կ հայ գիտութեան վարկանիշը, ինչպէս նաեւ կը լուծուի թարգմանութիւնների խնդիրը",-նշել է նախարարը; Այցի ընթացքում Ա, Աշոտեանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ