«Կենտրոն» տեղամասի աշխատակիցները ձեռնամուխ են եղել նոր կոյուղու կառուցմանը


«Կենտրոն» տեղամասի աշխատակիցները ձեռնամուխ են եղել նոր կոյուղու կառուցմանը

  • 18-04-2012 17:50:36   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, Խորենացի եւ Քրիստափորի փողոցների հատման վայրում “Երեւան Ջուր” ՓԲԸ “արեւելք” շահագործման տնօրինութեան “կենտրոն” տեղամասի աշխատակիցները ձեռնամուխ են եղել նոր կոյուղու կառուցմանը: Ըստ տեղամասի գլխաւոր ճարտարագէտ Արթուր Զակէոսեանի, շինարարութիւնը բացատրւում է երկու հանգամանքով: Առաջինը` կոյուղին այստեղ շահագործւում է երկար տարիներ եւ մասամբ խցանուած է, ինչը յաճախակի վթարների պատճառ է հանդիսանում: Եւ երկրորդը` Երեւանի քաղաքապետարանը սկսել է փողոցի ասֆալտապատումը: Ակնյայտ է, որ այս երկու աշխատանքների համատեղումը թոյլ է տալիս յետագայում խուսափել փողոցի ծածկոյթը վնասելուց: Նոր պլաստմասէ կոյուղագծի երկարութիւնը կազմում է 160 մետր, տրամագիծը` 500մմ: Ճիշտ է, արդէն նախկին կոյուղու տրամագիծը 600մմ էր, սակայն պլաստմասէ խողովակը նորը լինելուց բացի նաեւ երկարակեաց է, եւ Արթուր Զակէոսեանի համոզմունքով, բնակիչների կողմից ճիշտ` ըստ նշանակութեան, շահագործուելու դէպքում յուսալիօրէն կը ծառայի տասնամեակներ շարունակ: Աշխատանքները փողոցում ընթանում են առաջընթաց տեմպերով, նպատակ ունենալով արդէն առաջիկայ օրերին կոյուղին յանձնել շահագործման եւ “ճակատ” բացել ասֆալտապատողների համար:
  -   Տնտեսութիւն