Վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ»ընկերութեան Կենտրոնական եւ Արեւելեան Եւրոպայի տարածաշրջանի շուկաների զարգացման գծով գլխաւոր մենեջերին


Վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ»ընկերութեան Կենտրոնական եւ Արեւելեան Եւրոպայի տարածաշրջանի շուկաների զարգացման գծով գլխաւոր մենեջերին

  • 28-04-2012 16:35:16   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է «Մայքրոսոֆթ»ընկերութեան Կենտրոնական եւ Արեւելեան Եւրոպայի տարածաշրջանի շուկաների զարգացման գծով գլխաւոր մենեջեր Վերոնիկա Պրիկրիլովային: Զրուցակիները քննարկել են երկկողմ համագործակցութեանն առնչուող հարցեր, մասնաւորապէս, անդրադարձել էլեկտրօնային կառավարման համակարգի զարգացմանը, մտաւոր սեփականութեան իրաւունքների պաշտպանութեանը: Այս համատեքստում, վարչապետ Սարգսեանը կարեւորել է միջազգային փորձի ուսումնասիրումը: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, տիկին Պրիկրիլովան շնորհակալութիւն է յայտնել վարչապետին` մեր երկրում «Մայքրոսոֆթ.-ի կողմից իրականացուող ծրագրերին աջակցութիւն ցուցաբարելու համար եւ պատրաստակամութիւն յայտնել` կիսուել էլեկտրօնային կառավարման համակարգում «Մայքրոսոֆթ»-ի ունեցած փորձով:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ