Orange-ն ամփոփեց UEFA EURO 2012TM SMS խաղի արդիւնքները

Orange-ն ամփոփեց UEFA EURO 2012TM SMS խաղի արդիւնքները

  • 04-05-2012 17:03:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 4-ին Orange-ն ամփոփեց UEFA EURO 2012TM SMS խաղի արդիւնքները: Ընկերութեան գլխաւոր խանութում մրցոյթի արդիւնքներով առաջինից վեցերորդ տեղերը գրաւած մասնակիցներն այսօր ստացան իրենց մրցանակները: Գլխաւոր մրցանակն է Վարշաւայի ուղեգիր 2 անձի համար` ներառեալ ճամփորդութիւնը եւ հիւրընկալութիւնը Լեհաստանի մայրաքաղաքում: Երկրորդից վեցերորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան Sony Ericsson Live with Walkman սմարթֆոններ, իսկ առաջին 50 տեղերը գրաւող բոլոր մասնակիցները` ֆուտբոլային նուէրներով պայուսակ` UEFA EURO 2012TM-ի պաշտօնական Tango 12 գնդակը եւ բրենդաւորուած պարագաներ: Յիշեցնենք, որ SMS-խաղը տեղի է ունեցել ապրիլի 5-ից 30-ը, որի ընթացքում Orange-ի բաժանորդները կարող էին պատասխանել ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեանը եւ առհասարակ ֆուտբոլին վերաբերող հարցերին, հաւաքել միաւորներ ճիշտ պատասխանների համար եւ դառնալ խաղի յաղթողը: Մրցոյթին ընդանուր հաշուով մասնակցել է 5014 բաժանորդ, իսկ առաջին տեղը գրաւած մասնակիցը ճիշտ է պատասխանել 600 հարցերից բոլորին: Orange-ը հպարտ է EURO 2012™-ը հովանաւորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը Ուեֆա-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախօսների համար նախատեսուած եւ յատուկ այս առաջնութեան համար մշակուած պաշտօնական ծրագրային հաւելուածը: Սա Orange-ի կողմից երբեւիցէ հովանաւորուած առաջին համաեւրոպական սպորտային իրադարձութիւնն է: Այս սպորտային նախաձեռնութեան բոլոր առաւելութիւններից կ'օգտուեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, ինչպէս Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացեալ Թագաւորութիւնում, Սլովակիայում, Ռումինիայում, Աւստրիայում, Լիւքսեմբուրգում, Մոլդովայում եւ Շուեյցարիայում:
  -   Մամլո հաղորդագրություն