ԵՊԼՀ-ում չկայ կաշառակերութիւն


ԵՊԼՀ-ում չկայ կաշառակերութիւն

  • 04-05-2012 17:51:18   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ինչու՞ Երեւանի Վ. Բրիւսովի անուան պետական լեզուաբանական համալսարանում չկայ կաշառակերութիւն Փորձում եմ մտքերս ժողովել ու գրել շատ հոգեհարազատ բուհի մասին, որի ճակատագրի հանդէպ անտարբեր լինել չեմ կարող: Ցանկանում եմ սկսել այն ձեւակերպումից, թէ ինչու Եպլհ-ում չկայ կաշառակերութիւն: 2010թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն էին, երբ ԵՊԼՀ ուսանողների գնահատականների մուտքագրման եւ պահպանման էլեկտրօնային համակարգում առեղծուածային դէպքեր էին արձանագրւում, երբ աւելի քան եօթ ուսանողների (նրանց թւում նաեւ ԵՊԼՀ մագիստրոսական ծրագրերի համակարգման բաժնի կոօրդինատորը, ով 2010թ. նոյեմբերից այլեւս չի աշխատում բուհում)` գրաւոր աշխատանքների եւ դեկանատներում պահպանուող ամփոփագրերում առկայ գնահատականների անհամապատասխանութեան դէպքեր էին բացայայտւում: Քչերն էին գիտակցում, որ բուհը գտնւում է բախտորոշ վիճակում, մինչդեռ այդ բացայայտումների լոյսի ներքոյ բուհի բարձր եւ միջին պաշտօններ զբաղեցնող մի շարք անձիք էին ազատւում աշխատանքից: Հարց էր առաջանում, ինչպէս դուրս գալ այդ իրավիճակից եւ տալ համապատասխան լուծումներ: Այս նպատակով համալսարանի ռեկտորատի 2 նիստերում (05.11.2010 N8 եւ 26.11.2010 N9) շարունակաբար քննարկւում եւ լուծումներ էին առաջարկւում: Միայն բուհի ղեկավարի անմիջական մասնակցութեամբ եւ նոր ձեւաւորուած աշխատանքային խմբի տքնաջան աշխատանքների շնորհիւ գնահատականների մուտքագրման եւ պահպանման արդէն գոյութիւն ունեցող UNISTUDENT համակարգին կից ստեղծուեց մի նոր էլեկտրօնային համակարգ, որտեղ ուսանողների միջանկեալ եւ ամփոփիչ քննութիւնների գնայատկանները մուտքագրւում էին ամբիոններում, իսկ համակարգը արգելափակւում էր 48 ժամուայ ընթացքում: Դեկանատների աշխատակիցները հնարաւորութիւն ունէին արտահանել ու տպել գնահատականների ամփոփագրերը` առանց որեւէ փոփոխութիւն կատարելու հնարաւորութեան: Հետեւապէս, գնահատականների մուտքագրման եւ պահպանման էլեկտրօնային համակարգը այնքան էր խստացուել, որ դասախօսների կողմից գնահատականների յետագայ կողմնակալ փոփոխութիւնները դրանում դարձել էին անհնար: Միաժամանակ, ռեկտորատի վերոգրեալ նիստերում նաեւ քննարկման առարկայ էին դարձել համալսարանի ամբիոններում տեղակայուած տետրերի ու դեկանատներում պահպանուող ուսանողների ամփոփիչ քննութիւնների ամփոփագրերում զետեղուած գնահատականների համապատասխանութեան ուսումնասիրութիւնները: Ներհամալսարանական այդ գործընթացի արդիւնքում թուով եօթ ուսանողներ կրկին անգամ յանձնեցին այն բոլոր առարկաների գրաւոր աշխատանքները, որոնց գնահատականների փոփոխութիւններ ?դառը? փորձը` ԵՊԼՀ ռեկտորատը 24.02.2012թ. N22 նիստի որոշմամբ հաստատեց ?Ուսանողների գիտելիքների ստուգման ժամանակացոյցի, արդիւնքների ամրագրման եւ բողոքարկման կարգը?, որը կաշառակերութիւնը բուհում մօտեցրեց զրոյական մակարդակին: Բուհի շուրջ վերջին շաբաթներին ծաւալուող իրադարձութիւնները եւ բարի համբաւը վարկաբեկող գործընթացները անտեսում են բուհի ղեկավարութեան եւ համապատասխան ստորաբաժանումների կողմից վերջին տարիներին թափանցիկութիւն եւ անաչառութիւն ապահովելու նպատակով կատարած ահռելի աշխատանքը: Ներկայացնելով այս ամէնը, ցանկանում եմ նշել, որ կաշառակերութեան բացակայութիւնը բուհում ոչ թէ բուհի ղեկավարի կողմից ստեղծուած «վախի մթնոլորտիէ, այլ նոյն ղեկավարի կողմից համակարգի կանոնակարգման եւ խստացման արդիւնքն է: Բնաւ էլ, այն դուր չի գալիս շատերին: Յօդուածիս վերջին հատուածում կ'ուզենայի որոշակի անդրադարձ կատարել տարբեր լրատուամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, այդ թւում ս/թ մայիսի 4-ին Հայելի.am-ին տրուած ԵՊԼՀ պրոֆէսոր Նատալեայ Խաչատրեանի հարցազրոյցին եւ նշել մի շատ կարեւոր հանգամանք, որ տարիներ առաջ տիկին Խաչատրեանը ոչ պաշտօնական հաւաքոյթների եւ հանդիպումների ժամանակ, սակայն, բազմաթիւ մարդկանց ներկայութեամբ «վ. բրիւսովի անուան օտար լեզուների պետական ինստիտուտըէ «վ. Բրիւսովի անուան պետական լեզուաբանական համալսարանէ վերանուանուելու կապակցութեամբ եւ ընդհանուր առմամբ ասում էր, որ համալսարանի շէնքի առջեւ տեղակայուած Բրիւսովի արձանի փոխարէն Ս. Զոլեանի արձանը պէտք է տեղադրել: Այդ լուրերն անգամ ուսանողների շրջանում էլ էին պտտւում, ինքս այդ ժամանակ դեռ ուսանող էի: Հարց է առաջանում, ինչն է դրդել հարցազրոյց տուած պրոֆէսորին այդպիսի կտրուկ փոփոխութիւնների գնալ, կարծես թէ, երկու պարագայում տարբեր մարդիկ լինեն: Կամ ս/թ մայիսի 3-ին Aravot.am-ին տուած գերմանացի պրոֆէսոր Մաթիաս Ֆրիցի գնահատականի կապակցութեամբ կարող եմ ասել, որ որպէս պրոֆէսոր կամ ամբիոնի վարիչ, ով աշխատում էր Եպլհ-ում շուրջ 4 տարի, ընդհանուր առմամբ աչքի չէր ընկնում նախաձեռնողականութեամբ: Ի վերջոյ, Գերմանիայի Ֆեդերատիւ Հանրապետութեան դեսպանատունը Հհ-ում առաջարկեց նոր պրոֆէսորի թեկնածութիւնը, ով դասաւանդելու է Եպլհ-ում 2012-2013 ուսումնական տարուանից: Եւ վերջապէս, ս/թ մայիսի 3-ին ԵՊԼՀ 178 դասախօսների եւ ուսանողների նամակը, ուղղուած ՀՀ նախագահին, վարչապետին, ԿԳ նախարարին, վկայում է, որ մարդիկ ուզում են արտայայտել իրենց մտքերը բուհում տիրող իրավիճակի եւ Սուրէն Զոլեանի, որպէս ռեկտոր, գործունէութեան մասին: Սակայն յատկանշական են այն դէպքերը, թէ ինչպէս են 11 էջ զբաղեցնող ստորագրութիւնները հաւաքագրուել. երբ բուհից վաղուց ազատուած մարդկանց զանգահարել եւ հրաւիրել են ստորագրելու (այդ պարագայում նամակի վերջում յարկ էր նշել ԵՊԼՀ նախկին եւ ներկայ դասախօսներ) կամ սպիտակ ?4 ձեւաչափի թղթերի վրայ առանց ստորագրահաւաքի տեքստը ամրագրելու դասախօսներին առաջարկել են գրել իրենց անուն-ազգանունները եւ ստորագրել (ի հարկէ, հարց է ծագում ինչպիսի տեքստ են բանաւոր ներկայացրել դասախօսներից իւրաքանչիւրին, ով ստորագրել է): Որպէս գրածիս վերջաբան յաւելեմ. ի հարկէ, բուհում տիրող ներկայիս իրավիճակը եւ դրա շուրջ զարգացումները կարելի է ներկայացնել տարբեր տեսանկիւններից, սակայն, ցանկացած քայլ ձեռնարկելիս, իւրաքանչիւրին յարկ է կանգ առնել ու մտածել դրա հետեւանքների մասին: Գոհար Աւետիսեան, ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ, ԵՊԼՀ դասախօս եւ շրջանաւարտ
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ