2012թ. «Բիզնես յանուն խաղաղութեան» մրցանակը կը շնորհուի Էդուարդոյ էռնեկեանին


2012թ. «Բիզնես յանուն խաղաղութեան» մրցանակը կը շնորհուի Էդուարդոյ էռնեկեանին

  • 04-05-2012 17:56:41   |   |  Մամլո հաղորդագրություն
Նոբելեան մրցանակակիրներից կազմուած յանձնաժողովն ընտրել է յայտնի արգենտինացի գործարար Էդուարդոյ Էռնեկեանին Օսլոյի <Բիզնես յանուն խաղաղութեան> հիմնադրամն ընտրել է Էդուարդոյ Էռնեկեանին որպէս այն եօթ պատուաւոր անձանցից մէկը, ով 2012թ. դառնալու է <Բիզնես յանուն խաղաղութեան> մրցանակակիր: Այս հեղինակաւոր մրցանակը շնորհւում է նոբելեան մրցանակակիրներից կազմուած յանձնաժողովի կողմից, որը յատուկ զբաղւում է աշխարհի տարբեր երկրների ականաւոր գործարար անձանց ընտրութեամբ: Էդուարդոյ Էռնեկեանը մրցանակը կը ստանայ մայիսի 7-ին Օսլոյի Կառավարական պալատում: Արարողութեանը ներկայ կը լինեն Յանձանաժողովի անդամներ` 2006թ խաղաղութեան նոբելեան մրցանակակիր պրոֆէսոր Մուհամեդ Իւնուսը, 2004թ խաղաղութեան նոբելեան մրցանակակիր պրոֆէսոր Վանգարի Մաաթհային, տնտեսագիտութեան ոլորտում Ալֆրեդ Նոբելի անուան Sveriges Riksbaks մրցանակակիր պրոֆէսոր Մայքլ Սպենսը: Արգենտինայի առեւտրի պալատը Էռնեկեանի թեկնածութիւնը առաջադրել է որպէս բիզնես հանրութեան համար օրինակ եւ ներշնչանքի աղբիւր ոչ միայն արգենտինայում, այլեւ ամբողջ աշխարհում: Արգենտինայի առեւտրի պալատը առանձնացրել է գործարարին այն բանի համար, որ վերջինս միշտ ակտիւ եւ ուժեղ մասնակցութիւն է ցուցաբերել իր ցանկացած գործունէութեան ընթացքում: <Բիզնես յանուն խաղաղութեան> հիմնադրամը Առեւտրի միջազգային պալատի հետ ամեն տարի ընտրում է բացառիկ բիզնեսմենների մի խումբ, որոնք բացի գործարարութեան մէջ առանձնանալուց իրենց ընկերութիւններում ունեցել են հանրայնօրէն արժէքաւոր ձեռքբերումներ: «Արմենիա»միջազգային օդանաւակայաններ Փբը-ից յայտնում են, որ բացի արգենտինացի գործարարից այս տարի ընտրուել են նաեւ իբրահիմ Աբուլեյշը Եգիպտոսից, Անիլ Ագարուալը հնդկաստանից, Վլադաս Լասասը Լիտուայից, Դաւիթ Վ. Մաքլենանը ամերիկայի Միացեալ Նահանգներից, Ռեջինալդ Ա. Մենգրին Տանզանիայից եւ Լատիֆուր Ռահմանը Բանգլադեշից; Յանձնաժողովի կողմից ընտրուելու համար չափանիշներից է այս թեկնածուների ծաւալած այն գործունէութիւնը, որտեղ նրանք իրենց օրինակով խրախուսում են հանրային պաատասխանատուութիւնը եւ բիզնես էթիկան: Էդուարդոյ էռնեկեան Էդուարդոյ էռնեկեանը ծնուել է 1932թ դեկտեմբերի 4-ին: Նա Կորպորասիոն Ամերիկայի նախագահն է եւ Արգենտինայի առեւտրի պալատի առաջին փոխնախագահը: Իր կարիերան սկսել է տեքստիլ արդիւնաբերութիւնից, այնուհետեւ մուտք է գործել հաղորդակցութեան ոլորտ` ստեղծելով Արգենտինայի առաջին բազմաճիւղ մեդիայ ընկերութիւնը: 1998թ Կորպորասիոն Ամերիկան ընդլայնում է իր համաշխարհային գործունէութիւնը` ներդրումներ կատարելով ծառայութիւնների, արտադրութեան եւ ենթակառուցուածքների տարբեր ոլորտներում. Ընկերութիւնը ամբողջ աշխարհում ստանձնել է 51 օդանուակայանային համալիրների կոնցեսիոն կառավարումը, որոնցից 35-ը Արգենտինայում: Իւնիտէք Ագրոն ունի 400.000 ակր մշակելի հողատարածք եւ շուտով կը բացի 273կմ երկարութեամբ ոռոգման ցանց: Անասնաբուծական Կ'աբանեայ Դօն Փանօս եւ Արգ Նատուրալ Բիֆ ագարակները համարւում են գենետիկ զարգացման եւ կլոնաւորման ոլորտում առաջատարները Արգենտինայում, որտեղ բուծուած կովի Բրանգուս ցեղատեսակը 2007թ Ազգային մեծ ցուցահանդէսում գրաւեց գլխաւոր մրցանակը: Իւնիտէք Բիոն ունի բիովառելիքի երկու գործարան, որոնք արտադրում են տարեկան մէկ միլիոն տոննա բիոդիզել: Ընկերութիւնը ձեռք է բերել Արգենտինայի հարաւում բենզինի եւ գազի առկայութեան ուսումնասիրութան իրաւունքը: Էդուարդոյ Էռնեկեանը հանդիսանում է <Բոդեգայ դել Ֆին դել Մունդոյ> գինեգործական ընկերութեան բաժնետէր: Ներկայումս Էդուարդոյ Էռնեկեանը նախաձեռնել է տարածաշրջանի համար բացառիկ կարեւորութիւն ունեցող <Ակոնկագուայ> բիօւկիանոսային միջանցք> նախագծի իրականացումը, որն իրենից ներկայացնում է Անդեան լեռնաշղթայի միջով տրանսպորտային թունելի կառուցում: Այն ուղիղ կապով Արգենտինան կը միացնի Չիլիին, Ատլանտեան օւկիանոսը` Խաղաղ օւկիանոսին:
  -   Մամլո հաղորդագրություն