Աջափնեակը կը շարունակի ստանալ հասանելիք տարանցիկ ջուրը


Աջափնեակը կը շարունակի ստանալ հասանելիք տարանցիկ ջուրը

  • 10-05-2012 17:33:23   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Շահագործումից հանւում է ջրատարը «Երեւան Ջուր»ՓԲԸ համար օրուայ երկրորդ կարեւոր աշխատանքն Աջափեակում էր: Բանն այն է, որ “լուկաշին” օրուայ կարգաւորման ջրամբարը /ՕԿՋ/ սնուցւում էր Շոր-շորի աղբիւրից երկու զուգահեռ խողովակաշարերի միջոցով, որոնցից մէկը նաեւ մասամբ նախատեսուած էր Աջափնեակի որոշ հատուածների ուղղակի ջրամատակարարման համար: Ըստ ընկերութեան “Մաշտոց” շահագործման տեղամասի գլխաւոր ճարտարագէտ Էդգար Հայրապետեանի` հաշուարկը ցոյց էր տուել, որը նշուած ՕԿՋ-ին տրուող ջրի քանակը կարելի է ապահովել նաեւ մէկ ջրատարի միջոցով, առաւել եւս, որ երկրորդ ջրատարի վրայ առկայ էր ջրի զգալի կորուստ: Նշուած խնդիրը լուծելու համար մայիսի 10-ին ՕԿՋ-ի մուտքի մօտ տեղադրւում էր գծային փական, իսկ ջրատարների միջեւ միացում տրւում, որի շնորհիւ մօտ 5 կմ երկարութեամբ ջրատարը շահագործումից կը հանուի, կորուստները կը վերանան, իսկ Աջափնեակը կը շարունակի ստանալ հասանելիք տարանցիկ ջուրը:
  -   Տնտեսութիւն