Հայաստան վերադառնալու ակնկալիքով


Հայաստան վերադառնալու ակնկալիքով

  • 11-05-2012 17:59:56   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Կրթութեան եւ գիտութեան ոլորտում ներդրած մեծագոյն աւանդի եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի զարգացման գործում ունեցած աւանդի համար "Հայաստանում Ֆրանսիական համալսարան" հիմնադամի ռեկտոր, իրաւաբանական գիտութիւնների դոկտոր Ժոել Լը Մորզելեկն այսօր պարգեւատրուել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան բարձրագոյն պարգեւով` "Ոսկէ յուշամեդալով", որը յանձնել է նախարար Արմէն Աշոտեանը: Նշելով, որ աւարտւում է տիկին Լը Մորզելեկի աշխատանքային գործունէութեան ժամկէտը Ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտօնում` նախարարը շնորհակալութիւն է յայտն ել արդիւնաւէտ աշխատանքի համար եւ ընդգծել ռեկտորի անձնական նուիրումը: "Ֆրանսիական համալսարանը տիկին ժոել Լը Մորզելեկի ղեկավարման օրօք նոյնպէս ապրել է Հայաստանի հետ միասին` Հայաստանի կրթական համակարգին օգնելով եւ կիսելով նոյն խնդիրները: Այս ընթացքում իրականացուել են մի շարք լաւ ծրագրեր, եւ շարունակելով համալսարանի լաւագոյն աւանդոյթները` բուհը թեւակոխել է զարգացման նոր փուլ"-նշել է Ա. Աշոտեանը` յոյս յայտնելով, որ տիկին Լը Մորզելեկը Հայաստանից հեռանում է լաւագոյն յիշողութիւններով եւ վերադառնալու ակնկալիքով: Տիկին ռեկտորը շնորհակալութիւն է յայտնել յուշամեդալի համար` նշելով. "Ինձ համար որպէս անձ մեծ պատիւ է նման պարգեւի արժանանալ, քանի որ աշխատելով Հայաստանում` ես բացայայտել եմ Հայաստանի ողջ մշակոյթը եւ հեռանում եմ մեծ յիշողութիւններով: Հայաստանն այն երկիրն է, որտեղ մէկ անգամ ոտք ես դնում, այլեւս չես կարող չվերադառնալ: Որպէս ռեկտոր` ես փորձել եմ միշտ ի կատար ածել, յարգել, պաշտպանել ՀՀ օրէնսդրութեան պահանջները": Տիկին Լը Մորզելեկը շնորհակալութիւն է յայտնել նաեւ Ֆրանսիական համալսարանի կոլեկտիւին` նշելով, որ թիմային աշխատանքը յաջողութեան գր աւականներից մէկն է: Միջոցառմանը ներկայ է գտնուել նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Անրի Ռենոն:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ