Հայ եւ թուրք երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-թուրքիայ կ'ինոպլատֆորմի սեմինարին


Հայ եւ թուրք երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-թուրքիայ կ'ինոպլատֆորմի սեմինարին

  • 14-05-2012 17:43:01   |   |  Մշակոյթ

Հայ եւ թուրք երիտասարդ ռեժիսորները հանդիպում են Ստամբուլում Երեւան, Հայաստան – Հայաստանից եւ Թուրքիայից տասը երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-թուրքիայ կ'ինոպլատֆորմի սեմինարին, որն անցկացուեց 2012 թ-ի ապրիլի 12-13-ը Ստամբուլում` Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում: Մասնակից հինգ ֆիլմերի նախագծերը ներկայացուած 35 յայտերից մանրակրկտօրէն ընտրուել էին Հայաստան-թուրքիայ կ'ինոպլատֆորմի ընտրական յանձնաժողովի կողմից: Երկօրեայ սեմինարի ծրագիրը ներառում էր հայ եւ թուրք ռեժիսորների հանդիպումներ եւ նախագծերի ներկայացումներ` կազմակերպուած Հայաստան-թուրքիայ կ'ինոպլատֆորմի ժիւրիի համար: Դեւրիմ Ակկայայի եւ Ժոզեֆինա Մարգարեանի «գեաւուրի թոռները…իմ ազգութեամբ հայ պապիկըէ վաւերագրական ֆիլմը շահեց $10.000 մրցանակը: Այս կինոնախագիծը բացայայտում է Դեւրիմի պապիկի` Իւսուֆի ինքնութիւնը եւ դրա յետագայ ազդեցութիւնը ընտանիքի հոգեբանութեան վրայ: Իւսուֆի հայկական ծագումը եւ այն հանգամանքը, որ նա տասնամեակներ շարունակ ծածուկ է պահել այն, մեծապէս ազդել է Դեւրիմի ներաշխարհի եւ նրա անձի ձեւաւորման վրայ: Ֆիլմի միջոցով Դեւրիմը փորձում է կապ հաստատել իր մենութեան զգացումի, ինչպէս նաեւ պատկանելիութեան բացակայութեան եւ իր պապի քօղարկած ինքնութեան միջեւ: Նախագծի պրոդիւսեր Ժոզեֆինա Մարգարեանի արմատները Ստամբուլից են, որտեղից նրա նախնիները աւելի ուշ տեղափոխուել են Աթէնք: Արդիւնքում, նա կիսում է պատկանելիութեան պակասի զգացողութիւնը, որն ի սկզբանէ մղել է նրան դէպի ծրագիրը: «գրանցման նաւահանգիստէ ֆիլմի հեղինակ Հելեն Քուրքճեանը շահեց ժիւրիի յատուկ մրցանակը: Այս կինոնախագիծն անդրադառնում է նմանատիպ մի թեմայի, որում այժմ Գերմանիայում բնակուող Հելենի հայրը Հելենի հետ ուղեւորւում է Միջին Արեւելք` իր արմատները բացայայտելու համար: Ինչպէս տեղեկացնում է ԵՀՀ Հանրային կապերի համակարգող Իզաբելլա Զարացեանը, ժիւրիի կազմում էին «Ոսկէ ծիրան»միջազգային կինոփառատօնի հիմնադիր տնօրէն Յարութիւն Խաչատրեանը, յայտնի թուրք ռեժիսոր Եշիմ Ուստաողլուն, «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի գեղարուեստական տնօրէն Սուսաննա Յարութիւնեանը, «Աժանս 21»պրոդիւսերական ընկերութեան տնօրէն Նուրդան Արկան եւ Սարայեւոյի կինոփառատօնի մրցոյթի համակարգող էլմայ Թաթարագիչը: Հայաստան-Թուրքիայ կինոպլատֆորմը ծնուել է Անադոլու Քիւլթուրի եւ «Ոսկէ ծիրան»միջազգային կինոփառատօնի միջեւ համագործակցութեան արդիւնքում 2008 թ-ին` նպատակ ունենալով ստեղծել ընդհանուր ցանց, որի միջոցով երկու երկրների կինոռեժիսորները կը կարողանան համագործակցել եւ միասին ֆիլմեր ստեղծել: Իր ստեղծումից ի վեր Հթկպ-ն աջակցել է 11 ֆիլմերի ստեղծմանը կինոռեժիսորների կողմից եւբ Հայաստանից, եւբ Թուրքիայից: Վերջին երկու տարիների ընթացքում ՀԹԿՊ-ին աջակցել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսաւորուող Աջակցութիւն Հայաստան-թուրքիայ յարաբերութիւնների բարելաւմանը ծրագիրը, որն իրականացւում է Եւրասիայ համագործակցութիւն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Երեւանի մամուլի ակումբի եւ Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների (գործատուների) միութեան, ինչպէս նաեւ Թուրքիայում գտնուող մի շարք գործընկերների կողմից: Երեք սեմինարներ են անցկացուել Ստամբուլի միջազգային կինոփառատօնի եւ «ոսկէ ծիրանէ երեւանեան միջազգային կինոփառատօնի շրջանակներում (երկուսը Ստամբուլում եւ մէկը Երեւանում) երկու երկրներից շուրջ 30 կինոռեժիսորների համար: Երկու ֆիլմեր`Լուսին Դինքի եւ Սոներ Ալպերի «Բիթլիսից Ամերիկա», ինպես նաեւ Ադրինէ Գրիգորեանի եւ Վահէ Օհանեանի «Հետ դէպի Գիւրիւն» ֆիլմերը գտնւում են աւարտական փուլում. եւս երկու ֆիլմ կը թողարկուի 2013թ-ին: *** ԱՄՆ ՄԶԳ-ն եւ կոնսորցիումի անդամներն աջակցում են Հայաստան-թուրքիայ յարաբերութիւնների բարելաւմանը` խթանելով քաղաքացիական հասարակութեան համագործակցութիւնը, հիմնելով գործարարների եւ պրոֆէսիոնալների ցանցեր եւ զարգացնելով եղած համագործակցութեան օրինակները, ինչպէս նաեւ սատարելով երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ձեւաւորմանը եւ խորացմանը, տարածաշրջանում խաղաղութեան եւ տնտեսական ինտէգրման հասնելու նպատակով:
  -   Մշակոյթ