Աշնանը կը գործի Քարին Տակ գիւղի ջրամատակարարման համակարգը
15-05-2012 13:34:07 | | Տնտեսութիւն
Շուշիի շրջանի շուրջ 660 բնակիչ ունեցող Քարին Տակ համայնքում «Հայաստան» հիմնադրամը կառուցում է խմելու ջրի համակարգ, որն արդէն աշնանը գիւղի 194 տնտեսութիւններին կ'ապահովի ջրով:
Հովանաւոր` Հիմնադրամի Յունաստանի, Կիպրոսի, Ուրուգուայի, Արգենտինայի, Բրազիլիայի տեղական մարմիններ եւ ՀՕՄ:
Գիւղի ջրամատակարարման ներկայիս համակարգը չի գործում եւ օգտագործւում է միայն ոռոգման նպատակով: Խմելու ջուրը բնակիչները կրում են գիւղի 2 աղբիւրներից:
Կառուցւում է 3.8կմ երկարութեամբ ջրատար, 4.5կմ երկարութեամբ ներքին ցանց, 100խմ տարողութեամբ 2 ջրամբար, ջրընդունիչ կայան, տեխնիկական մաքրման համակարգեր:
Գիւղի այցելուներին այստեղ գրաւում է 17-րդ դարում կառուցուած Սուրբ Աստուածածին եկեղեցին եւ ?Մամռոտ քարեր? քարանձաւը, որի ջրաւազանները, տեղացիների խօսքով, ունեն բուժիչ յատկութիւն: