Ընդունելութիւն եւ շնորհանդէս Կ'աննի միջազգային կինոփառատօնում


Ընդունելութիւն եւ շնորհանդէս Կ'աննի միջազգային կինոփառատօնում

  • 23-05-2012 17:40:33   | Հայաստան  |  Մշակոյթ

«Ոսկէ Ծիրան» երեւանեան միջազգային կինոփառատօնը եւ վերջինիս շրջանակներում իրականացուող «Ռեժիսորներ առանց սահմանների» արեւելեան համագործակցութեան ծրագիրը այս տարի ներկայացուեցին Կ'աննի կինոփառատօնի կինոշուկայում: Հայաստանի ազգային կ'ինոկենտրոնի տաղաւարում մայիսի 17-ին տեղի ունեցաւ երեւանեան միջազգային կինոփառատօնին նուիրուած ընդունելութիւն եւ «Ռեժիսորներ առանց սահմանների» արեւելեան համագործակցութեան ծրագրի DAB Happy Hour («Ռաս ուրախ ժամ») շնորհանդէսը: Ընդունելութեանը ներկայ էին Կ'աննի կինոփառատօնի հայ եւ օտարազգի հիւրերը` ռեժիսորներ, կինոփառատօների տնօրէններ, կինոհիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի գործընկերները` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինայ), CINEMA ART CENTER PROMETHEUS (Վրաստան) կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Կինոփառատօնը եւ ծրագիրը ներկայացրեց «Ոսկէ Ծիրան» երեւանեան միջազգային կինոփառատօնի տնօրէն, կինոռեժիսոր Յարութիւն Խաչատրեանը:
  -   Մշակոյթ