ՆԶՊ առարկայից անցկացուած օլիմպիադայի յաղթողներն արդէն յայտնի են


ՆԶՊ առարկայից անցկացուած օլիմպիադայի յաղթողներն արդէն յայտնի են

  • 23-05-2012 18:01:21   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում անցկացուած «Նախնական զինուորական պատրաստութիւն»առարկայի հանրապետական օլիմպիադայում յաղթած դպրոցական հաւաքական թիմերը մայիսի 21-ից 23-ը ՀՀ պաշտպանութեան նախարարութեան Վազգէն Սարգսեանի անուան ռազմական ինստիտուտում մասնակցել են մրցումների հանրապետական եզրափակիչ փուլին: Աշակերտները մրցել են շարային պատրաստութեան, կրակային պատրաստութեան («մենամարտէ վարժասարքով), ձեռքի նռնակի նետման, զէնքի քանդման-հաւաքման, արգելագօտիների յաղթահարման մարզաձեւերում, ինչպէս նաեւ յանձնել են թեստային աշխատանք: «Նախնական զինուորական պատրաստութիւն» առարկայից հանրապետական օլիմպիադան Հայաստանում կազմակերպւում է երկրորդ անգամ|: Այս տարի օլիմպիադային մասնակցել են Երեւանի եւ մարզերի 11 թիմերի 88 աշակերտներ, ովքեր յամառ պայքարի ընթացքում ցոյց են տուել գերազանց հմտութիւններ եւ ունակութիւններ: ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից յայտնում են, որ թիմային հաշուարկով յաղթող է ճանաչուել Կ'ոտայքի մարզի թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Լոռիի եւ Արմավիրի մարզերի թիմերը: Յաղթողները միւս առարկաներից անցկացուող հանրապետական օլիմպիադաների աւարտից յետոյ միայն կը պարգեւատրուեն Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից, իսկ մինչ այդ ՀՀ պաշտպանութեան նախարարի հրամանով պատուոգրերով ու արժէքաւոր նուէրներով խրախուսուել են առանձին մարզաձեւերում յաղթած թիմերն ու աշակերտները, ինչպէս նաեւ նրանց զինղեկները: Վազգէն Սարգսեանի անուան ռազմական ինստիտուտի սպաները եւս պարգեւատրուել են աշակերտներին հիւրընկալելու եւ օլիմպիադայի հանրապետական փուլը բարձր մակարդակով անցկացնելու համար:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ