ԱՄՆ Դեսպանատունը դատապարտում է փոքրամասնութիւնների դէմ ուղղուած բռնութիւնները


ԱՄՆ Դեսպանատունը դատապարտում է փոքրամասնութիւնների դէմ ուղղուած բռնութիւնները

  • 24-05-2012 17:28:39   | Հայաստան  |  Հասարակութիւն

ԱՄՆ դեսպանատունը յայտարարութիւն է անում փոքրամասնութիւնների դէմ ուղղուած բռնութեան վերաբերեալ: ԱՄՆ Դեսպանատունը դատապարտում է ս.թ. մայիսի 8-ին տեղի ունեցած Երեւանի D.I.Y. ակումբի պայթեցումը, ինչպէս նաեւ ակումբի դէմ իրականացուող շարունակական վայրագութիւնները: հանցագործութիւնը ուղղուած էր սեռական փոքրամասնութիւն կազմող խմբի դէմ: հայաստանի Սահմանադրութիւնը արգելում է բռնութեան հրահրումն ու իրագործումը: ցանկացած փոքրամասնութեան դէմ ուղղուած բռնութիւնը, լինի այն ազգային, կրօնական, էթնիկական թէ սեռական, աններելի է: ատելութեան դրսեւորումները չպէտք է երբեւէ արդարացուեն պետական պաշտօնեաների կողմից, առաւել եւս` գովաբանուեն: անկախ իրենց` այս կամ այն փոքրամասնութեանը պատկանելուց բոլոր քաղաքացիներն ու օտարերկրացի հիւրերը Հայաստանում հաւասարապէս պաշտպանուած են Հայաստանի Սահմանադրութեամբ եւ օրէնքով, ուստի նրանց դէմ իրագործուած ցանկացած բռնութիւն պէտք է արագ եւ վճռականօրէն դատապարտուի, իսկ օրինազանցները` պատժուեն: Մենք կոչ ենք անում Հայաստանի պաշտօնեաներին զրոյ հանդուրժողականութեան քաղաքականութիւն կիրառել ատելութեան հողի վրայ կատարուած բոլոր յանցագործութիւնների եւ Հայաստանում փոքրամասնութիւնների դէմ ուղղուած բռնութիւնների նկատմամբ, ինչպէս նաեւ կատարել բոլոր քաղաքացիների` օրէնքով սահմանուած պաշտպանութիւնը ապահովելու իրենց պարտականութիւնը: Այսօր Վաշինգտօնում Պէտքարտուղար Քլինթոնը կը հրապարակի Մարդու իրաւունքների 2011թ. տարեկան զեկոյցները, որոնք հանդուրժողականութեան կոչ են անում բազմազանութեան բոլոր տեսակի դրսեւորումների հանդէպ` հիմնուելով միջազգայնօրէն ընդունուած չափանիշների եւ սկզբունքների վրայ: հրապարակումը կարող էք առցանց դիտել www.state.gov կայքում ժ. 10:30 (Երեւանի ժամանակով` 18:30):
  -   Հասարակութիւն