Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս.«Այսօր տօնում ենք նուիրական յիշատակը Հայոց պետականութեան վերականգնման»


Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս.«Այսօր տօնում ենք նուիրական յիշատակը Հայոց պետականութեան վերականգնման»

  • 28-05-2012 11:08:48   |   |  Հասարակութիւն
 Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԱՌԹԻՒ. «Քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետութեան օրուայ տօնական առիթով ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնութիւնն ու շնորհաւորանքներն ենք բերում մեր ժողովրդի զաւակներին` ի Հայաստան, եարցախ եւ ի Սփիւռս: Այսօր տօնում ենք նուիրական յիշատակը Հայոց պետականութեան վերականգնման, որն իրականութիւն դարձաւ բազմադարեայ դադարից յետոյ: Իննսունչորս տարիներ առաջ մայիսեան լուսաւոր այս օրը մեր հայրերը հռչակեցին Հայաստանի առաջին Հանրապետութիւնը, եւ հայրենի երկնակամարում ծածանուեց հայոց եռագոյնը` որպէս խորհրդանիշ ազատ եւ անկախ ապրելու մեր ժողովրդի երազանքի իրականացման: Գոհութիւն Երկնաւորին, Մայիսեան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման յիշատակներն այսօր ոգեշնչում են մեր ժողովրդին հայրենի պետականութիւնը զօրացնելու եւ իր լուսաւոր գալիքը կառուցելու յոյսերում: Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առաջ ի խորոց սրտի աղօթում ենք, որ Ամենակարող Աստուած երկնառաք օրհնութեան եւ յարատեւ խաղաղութեան մէջ պահի Հայրենի մեր երկիրը եւ հաւատաւոր մեր զաւակներին` պարգեւելով կայուն եւ ապահով առաջընթաց»:
  -   Հասարակութիւն