Յայտարարութիւն որմնանկարների վերականգնման մէկամսեայ դասընթացների վերաբերեալ


Յայտարարութիւն որմնանկարների վերականգնման մէկամսեայ դասընթացների վերաբերեալ

  • 29-05-2012 16:30:58   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ Մշակոյթի եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարութիւնների միջեւ պատմամշակութեանին ժառանգութեան պահպանութեան, ուսումնասիրութեան եւ վերականգնման բնագաւառում իրականացուող համագործակցային ծրագրի շրջանակներում կազմակերպւում է որմնանկարների վերականգնման մէկամսեայ դասընթաց` տեսական եւ գործնական փուլերով: Դասընթացի տեսական պարապմունքները տեղի կ'ունենան «էրեբունիէ պատմահնագիտական արգելոց-թանգարանում, իսկ գիտագործնական պրակտիկան կը կազմակերպուի Գիւմրի քաղաքում ընթացող մինաս Աւետիսեանի որմնանկարի վերականգնման աշխատանքների շրջանակում: Դիմումներն ընդունւում են մինչեւ 2012թ. յունիսի 4-ը` Երեւանի Ճարտարապետութեան եւ Շինարարութեան պետական համալսարանի շէնքում /ք. Երեւան, Տէրեան փող. 105, 2307 լսարան/, ինչպէս նաեւ csdca.armenia@gmail.com էլեկտրօնային փոստով: Դիմորդից պահանջւում է ներկայացնել հետեւեալ տեղեկատուութիւնը.ազգանուն-անուն, ծննդեան թիւ, կրթութիւնը, աշխատավայրի/ուսումնական հաստատութեան անուանումը, մշտական բակութեան վայրը եւ հասցէն, հեռախօսի համարը: Մանրամասների համար կարող էք զանգահարել` 56 59 84 հեռախօսահամարով:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ