Օձը դպրոցում ու մանկապարտէզի շէնքում


Օձը դպրոցում ու մանկապարտէզի շէնքում

  • 29-05-2012 17:01:25   |   |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 29-ի, ժամը 10:30-ի սահմաններում, Կապանի ծայրամասային Բարաբաթում, թաղամասի թիւ 12 դպրոցի առաջին յարկում մօտ մէկ մետր երկարութեամբ «Իժ» տեսակի օձ են գտել: Ըստ դպրոցի տնօրէն Անահիտ Աւանեսեանի` դպրոցն ու մանկապարտէզը տեղակայուած են տիպային միեւնոյն մասնաշէնքի տարբեր յարկերում: Մանկապարտէզի աշխատակիցը օձին տեսել է մասնաշէնքի չօգտագործուած հատուածում, որտեղ հանդերձանքը փոխելու է գնացել: Օձի գտնուելու տարածքը աւելի շատ մօտ է եղել մանկապարտէզի մուտքին, որտեղ այդ պահին վաղուայ վերջնական հանդէսի փորձն էր արւում: Իսկ դպրոցի մասնաշէնքում, ուսուցչական կոլեկտիւից բացի, 9-րդ եւ 4-րդ դասարանների մօտ 10 աշակերտներ էին կոնսուլտացիայի մասնակցելու եկել: Դպրոցի տնօրէնը «առաւօտինէ փոխանցեց, որ օձը ոչ մէկին վնաս չի տուել, ագրեսիւ չէր եւ ինքնապաշտպանական որեւէ քայլ չէր անում: Փրկարար ծառայութեան աշխատակիցների կողմից, յատուկ սարքով, լուսամուտագոգին պառկած օձը դուրս է բերուել տարածքից, իսկ այդ ընթացքում դպրոցում եւ մանկապարտէզներում շարունակւում էին պարապմունքները: Տուեալ շէնքը «Դինոյ գոլդ մայնինգ քամփնի» հաշուեկշռում է գտնւում, չօգտագործուած հատուածը խիստ նորոգման կարիք ունի, բաց ճեղքեր ունի, որտեղ ամէն րոպէ կարող են օձեր սողոսկել: Բարաբաթում թաղամասի մեծահասակներն ասում են, որ օձերը վերջին 2 տարիներին շատացել են գիւղում, որը պայմանաւորում են «դինոյ գոլդիէ կողմից Շահումեան բանաւանում կատարուող աշխատանքների հետ, շարժից էլ օձերն այդ տարածքներից լցւում են այս թաղամաս: Մերի ՍՈՂՈՄՈՆԵԱՆ Աղբիւրը` «Առաւօտ»
  -   Մամլո հաղորդագրություն