Կայացաւ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատօնի բացումը


Կայացաւ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատօնի բացումը

  • 29-05-2012 18:04:04   | Հայաստան  |  Մշակոյթ

Արդէն երկրորդ տարին փառատօնի գլխաւոր հովանաւորն է ՎիւաՍել-ՄՏՍ-ը 29-ը մայիսի, 2012թ., Երեւան, Հայաստան Վիւասել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերութիւնը, ուրախ է տեղեկացնել, որ կայացաւ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատօնի բացումը: Արդէն երկրորդ տարին փառատօնի գլխաւոր հովանաւորն է ՎիւաՍել-ՄՏՍ-ը: «Արուեստում կարեւոր է առնչումը նոր երեւոյթի, նոր անունների հետ: Հովանաւորելով «Նոր անուններ»փառատօնը` ՎիւաՍել-ՄՏՍ-ը վերահաստատում է իր մտադրութիւնն ու հաստատակամութիւնը` օգնել պատանի հայ կատարողներին, խրախուսել նրանց աշխատասիրութիւնը, սէրն ու նուիրումն արուեստին: Փառատօնը թոյլ է տալիս բեմը տրամադրել պատանիներին` նրանց կատարողական հնարաւորութիւններն ու կարողութիւնները բացայայտելու եւ զարգացնելու համար: Դա յատկապէս կարեւոր է կատարողական արուեստում, որտեղ նորն արագ ու հեշտ չի ձեւաւորւում: Դրա համար տարիներ են պէտք, մեծ ու քրտնաջան աշխատանք: Պէտք է յուսալ, որ այս պատանիներց մի քանիսը կը կարողանան ապագայում անշրջելի էջեր գրել արուեստի պատմութեան մէջ»,-նշել է Վիւասել-ՄՏՍ-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: «Հայաստանի նոր անուններ»ծրագիրը (ղեկավար` «Մշակոյթի գործիչների ընկերակցութեան» նախագահ, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Սիլվա Մեքինեան) ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ 2012թ. մայիսի 29-ից յունիսի 1-ը Երեւանում կիրականացնի «Նոր Անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատօնը: Այս տարի փառատօնին մասնակցելու են հրաւիրուած մինչեւ 18 տարեկան շուրջ քառասուն շնորհալի պատանի երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից (Հայաստան, Վրաստան, Ֆրանսիայ, Ռուսաստան, Մալթայ, Ուզբեկստան, Կ'որէայ), ովքեր երեւանեան ունկնդրին կը ներկայանան ինչպէս նուագախմբային, այնպէս էլ մենանուագ կատարումներով: «Նոր անուններ»-ի այս տարուայ մասնակիցների թիւը շուրջ մէկ տասնեակով աւելի է մեկնարկային տարուայ մասնակիցների քանակից: Տարբերւում է նաեւ աշխարհագրութիւնը: Համերգները կը կայանան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նուագախմբի (գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Էդուարդ Թօփչեան) եւ Հայաստանի պետական կամերային նուագախմբերի (գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Վահան Մարտիրոսեան) հետ համագործակցութեամբ: Մասնակիցների մեծ մասը միջազգային եւ հանրապետական մրցոյթների ու փառատօների բազմակի դափնեկիրներ եւ տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ են, ովքեր բազմիցս ելոյթներ են ունեցել աշխարհի յայտնի բեմերում: Փառատօնային օրակարգը կը ներառի նաեւ մասնակիցների համար մշակութային ծրագիր (այցելութիւններ Երեւանի կարեւորագոյն մշակութային յուշարձանները, զբօսանք Սեւանայ լճում, այց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին), որը պատանի երաժիշտներին թոյլ կը տայ ոչ միայն առաւել մտերմանալ, այլեւ օտարազգի մասնակիցերին կը ներկայացնի Հայաստանը եւ հայ մշակոյթը:
  -   Մշակոյթ