Գագիկ Մինասեան. «դրական եմ համարում, որ Հակ-ը յայտնուեց խորհրդարանում»
04-06-2012 14:58:00 | Հայաստան | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«Դրական եմ համարում, որ ՀԱԿ-ը յայտնուեց խորհրդարանում: Այդ դաշինքը մեր քաղաքական խճանկարի կարեւոր մասն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնեց ԱԺ նորընտիր պատգամաւոր, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասեանը:
հակ-ի խորհրդրարան անցնելը բանախօսը կարեւորեց նրանով, որ սա քաղաքակիթ եւ քաղաքական զարգացմանը միտուած կարեւոր քայլ էր:
Անդրադառնալով Բհկ-ի կոալիցիայ չմտնելու որոշմանը` Մինասեանն ասաց, որ ցանկացած կուսակցութիւն ինքն է կանխորոշում իր տեղն ու դերը քաղաքական դաշտում. «Ես յարգում եմ ԲՀԿ-ի այս որոշումը: Ժամանակը ցոյց կը տայ, թէ ԲՀԿ-ն ինչ դիրք կը զբաղեցնի քաղաքական այս կամ այն հարցի շուրջ»:
Գագիկ Մինասեանը նկատեց` քանի որ կոալիցիայում կայ երկու ուժ, կառավարութեան կազմուելիք ծրագիրը հաւանաբար խարսխուած կը լինի ՀՀԿ նախընտրական ծրագրի վրայ:
Ինչ վերաբերում է նախարարական պորտֆելներին, ապա հանրապետական պատգամաւորը կարծիք յայտնեց. «եթէ որեւէ պաշտօնում որեւէ մէկը չի վերանշանակւում, դա դեռ չի նշանակում, որ նրա գործունէութիւնցից գոհ են: Այդ հարցին անձնաւորուած մօտենալ ճիշտ չէ: Միշտ չէ, որ նոր մարդ է պէտք, որ նոր փոփոխութիւններ իրականացուի: Աժ-ն կիսով չափ նոր պատգամաւորներ ունի, որոնք կ'իրականացնեն մարդկանց սպասելիքները, իսկ անփոփոխ կէսն ունի պոտենցիալ, որի աշխատանքը դեռ սպառուած չէ»:
HayNews.am