Ձերբակալուել է Սոֆի Դեւոյեանի վարորդը


Ձերբակալուել է Սոֆի Դեւոյեանի վարորդը

  • 04-06-2012 15:11:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Երեկ գիշերը 04:30-ի սահմաններում յայտնի պարուսոյց Սոֆի Դեւոյեանին պատկանող «մերսեդես Բենց C 180է մակնիշի մեքենայով նրա վարորդը բախուել է ապահովագրական ընկերութեանը պատկանող Վազ 2121 մակնիշի աւտոմեքենային, ինչի հետեւանքով մէկ մարդ հիւանդանոցի ճանապարհին մահացել է, իսկ 4-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ: HayNews.am-ի հետ զրոյցում Սոֆի Դեւոյեանը պատմեց, որ գիշերը մօտ 4-ն անց կէս զանգահարել են իրենց եւ յայտնել աւտովթարի մասին. «Ամուսինս ու տղաս գնացել են այնտեղ: Մեքենան իմն է: Ես անձամբ ոչինչ չեմ տեսել, բայց ասում են, որ վարորդը հարբած է եղել: Ամէն դէպքում ինքը իրաւունք չի ունեցել մեքենան վերցնելու, չգիտեմ, թէ ուր է գնացել այդ ժամին: Ես ահաւոր ծանր եմ տանում դա, քանի որ զոհուածը, վիրաւորները երիտասարդ տղաներ են եղել` բոլորը ապահովագրական ընկերութիւնում աշխատող»: Մեր այն հարցին, թէ ձեր վարորդը երկա՞ր տարիներ է աշխատում, թէ նոր է եւ ինչ տպաւորութիւն է թողել ձեզ վրայ, Սոֆի Դեւոյեանը պատասխանեց. «նոր աշխատող էր: Ամէն դէպքում նորալ տղայ է, կեանքում չեմ տեսել, որ խմի: Չգիտեմ, թէ ինչպէս է նման բան եղել: Գուցէ ղեկին քնել է»: Դեւոյեանից նաեւ տեղեկացանք, որ հարուածն այնքան ուժգին է եղել, որ իր մեքենայից ոչինչ չի մնացել: Նշենք, որ աւտովթարի հեղինակ 46-ամեայ Հմաեակ Միքայէլեանը ձերբակալուել է: Վթարից մահացածը 36-ամեայ Սամուէլ Առաքէլեանն է: HayNews.am
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը