Արմէն Գէորգեանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ


Արմէն Գէորգեանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ

  • 08-06-2012 15:55:13   |   |  Տնտեսութիւն

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտօնակատար արմեն Գէորգեանն այսօր այցելեց Արմավիրի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլում ընդգրկուած կրթական հաստատութիւններ, ինչպէս նաեւ ծանօթացաւ Համաշխարհային բանկի աջակցութեամբ ոռոգման համակարգում իրականացուող ենթակառուցուածքների վերականգնման աշխատանքներին: ՀՀ կառավարութեան 2012թ. մայիսի 24 -ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Արմավիրի մարզին յատկացուել է 1,3 մլրդ դրամ: Այս փուլով եւս, ինչպէս ծրագրի առաջին երկու փուլերով, հիմնական միջոցները կ'ուղղուեն մարզի դպրոցների ու մանկապարտէզների վերանորոգմանը, որոշ համայնքներում նախատեսւում են նաեւ գազիֆիկացման եւ ջրամատակարարման ցանցի կառուցման, բազմաբնակարան շէնքերի տանիքների նորոգման աշխատանքներ: Մարզպետ Ա. Ղահրամանեանի ուղեկցութեամբ Ա. Գէորգեանն այցելեց Վաղարշապատի թիւ 1 դպրոց, Ներսիսեան վարժարան, ինչպէս նաեւ Հայթաղ համայնքի դպրոց, ծանօթացաւ շէնքային պայմաններին: Հայթաղի դպրոցի համար 70 մլն դրամ յատկացուել էր ծրագրի երկրորդ փուլով, վերանորոգման աշխատանքների շարունակման համար եւս 45 մլն դրամ նախատեսուել է երրորդ փուլով: Շինարարական աշխատանքներն ընթացքի մէջ են: Բացի այդ, երրորդ փուլով 38,6 մլն դրամ է յատկացուել համայնքի խմելու ջրի ներտնտեսային ցանցի վերականգնման համար: վաղարշապատի թիւ 1 դպրոցի, Ներսիսեան վարժարանի նորոգման համար ծրագրի երրորդ փուլով յատկացուել է համապատասխանաբար 51 եւ 38,6 մլն դրամ: Զեկուցուեց, որ այս հաստատութիւններում կատարւում են նախագծանախահաշուային աշխատանքներ` առաջիկայում շինարարութիւնն սկսելու համար: Ակնալիճ համայնքի տարածքում Ա. Գէորգեանը ծանօթացաւ Ստորին Հրազդան մայր ջրանցքի վերականգնման աշխատանքների ընթացքին: Տեղեկացուեց, որ արդէն կատարուել է աշխատանքների շուրջ 50 տոկոսը: ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ աղաւնատուն համայնքում Ա. Գէորգեանին ներկայացուեց 5,5 կմ երկարութեամբ ներտնտեսային ցանցի վերականգնման ընթացքը: Աշխատանքների 80 տոկոսն արդէն կատարուած է, եւ առաջիկայում համակարգը շահագործման կը յանձնուի` նպաստելով ոռոգման արդիւնաւէտութեան բարձրացմանը: Համաշխարհային բանկի աջակցութեամբ իրականացուող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսաւորման ծրագրով» մարզում ընդհանուր առմամբ կը վերականգնուի 37 կմ ներտնտեսային ցանց:
  -   Տնտեսութիւն