ՀՀ -ում անհատոյց իրականացուող անասնաբուժական միջոցառումները


ՀՀ -ում անհատոյց իրականացուող անասնաբուժական միջոցառումները

  • 08-06-2012 16:18:25   | Հայաստան  |  Տնտեսութիւն
 Պետական պատուերի շրջանակներում Հայաստանի Հանրապետութիւնում իրականացուող հակահամաճարակային միջոցառումները. ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան «անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգութեան եւ բուսասանիտարիայի ծառայութիւնների կ'ենտրոնէ Պոակ-ը հանրապետութեան ազգաբնակչութեան կողմից տնօրինուող գիւղատնտեսական կենդանիների եւ թռչունների հիւանդութիւնների դէմ պայքարի նպատակով պետական պատուերի շրջանակներում, անհատոյց իրականացնում է հետեւեալ անասնաբուժական միջոցառումները: 1. Ախտորոշիչ միջոցառումներ` ա) խոշոր եւ մանր եղջերաւոր կենդանիների բրուցելեօզ հիւանդութեան նկատմամբ, բ) խոշոր եղջերաւոր կենդանիների տուբերկուլեօզ հիւանդութեան նկատմամբ: 2. Պատուաստումներ (կանխարգելիչ միջոցառումներ)` այ) դաբաղ հիւանդութեան նկատմամբ` - խոշոր եղջերաւոր կենդանիներին (տարեկան 2 անգամ), - մանր եղջերաւոր կենդանիներին (տարեկան 1 անգամ) բ) սիբիրախտ հիւանդութեան նկատմամբ` խոշոր եւ մանր եղջերաւոր կենդանիներին (տարեկան 1 անգամ) գ) խշխշան պալար հիւանդութեան նկատմամբ` - հասակաւոր խոշոր եղջերաւոր կենդանիներին (տարեկան 2 անգամ), դ) պաստերելեօզ հիւանդութեան նկատմամբ` - 6 ամսականից բարձր խոշոր եղջերաւոր կենդանիներին (տարեկան 1 անգամ), է) մանր եղջերաւոր կենդանիների բրադզօտ հիւանդութեան նկատմամբ` - 6 ամսականից բարձր կենդանիներին (տարեկան 2 անգամ), զ) խոզերի ժանտախտ հիւանդութեան նկատմամբ` - բոլոր կենդանիներին (տարեկան 2 անգամ) է) թռչունների կեղծ ժանտախտ հիւանդութեան նկատմամբ` - բոլորին (տարեկան 1 անգամ):
  -   Տնտեսութիւն