Գրիշա Սարգսեան. «սահմանամերձ գիւղերի բնակիչների շրջանում խուճապ չկայ


Գրիշա Սարգսեան. «սահմանամերձ գիւղերի բնակիչների շրջանում խուճապ չկայ

  • 09-06-2012 13:31:20   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Սահմանային իրավիճակին ծանօթանալու նպատակով, յունիսի 7-ին Տաւուշի մարզի սահմանագօտի էր այցելել պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը: Յունիսի 8-ին նախարարը Նոյեմբերեանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեւան գիւղում մասնակցել է զոհուած ազատամարտիկների յուշաքարի բացմանը: Միջոցառմանը մասնակցել է նաեւ «փառապանծ մարտիկներէ հասարակական կազմակերպութեան նախագահ Գրիշա Սարգսեանը` 30 հոգանոց կազմով: Աւելի ուշ, Գրիշա Սարգսեանն իր ազատամարտիկ ընկերների հետ զրուցել են նախարարի հետ եւ առաջարկել առաջարկել իրենց աջակցութիւնը սահմանների պաշտպանութեան հարցում: Այս մասին HayNews.am-ի հետ զրոյցում, յայտնեց անձամբ «Փառապանծ մարտիկներ »-ի ղեկավարը: Նախարար Օհանեանն ի պատասխան պնդել է, որ պահեստազօրայինների միջամտութեան կարիքն այս պահին չկայ եւ բանակն իր ժամկետայինների եւ պայմանագրայինների ներուժով ի զօրու է դիմագրաւել հակառակորդի իրականացրած սադրիչ գործողութիւններին: Պաշտպանութեան նախարարի հետ կարճատեւ հանդիպումից յետոյ, Գրիշա Սարգսեանն, իրեն ուղեկցող կազմով, եղել է Տաւուշի մարզի սահմանային հատուածներում եւ սահմանամերձ գիւղերում, որոնց մերձակայքում եւ ուղղութեամբ հակառակորդը դիւերսիոն գործողութիւններ էր իրականացրել եւ ինտենսիւ կրակահերթէր արձակել` խոշոր տրամաչափի զէնքերից: Գրիշա Սարգսեանը վստահեցրեց, որ սահմանամերձ գիւղերի բնակիչների շրջանում խուճապ չկայ, շփման գծում էլ լարուածութեան թուլացում է նկատւում. «Մենք ասեցինք, ձեր թիկունքին ենք, իրենք էլ, թէ մենք մեր գիւղերից չեն հեռանալու, պէտք լինի մենք էլ զէնքով կը պաշտպանենք մեր հողերը»: Յիշեցնենք, որ յունիսի 4-ին, հայ-ադրբեջանական սահմանի հիւսիսարեւելեան հատուածում ադրբեջանական կողմը փորձել է ներթափանցել ՀՀ Տաւուշի մարզի Բերդաւան եւ Չինարի գիւղերի ուղղութեամբ տեղակայուած հայկական յենակէտեր: Ձեռնարկուած միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողութիւնների արդիւնքում դիւերսիոն առաջխաղացումը կասեցուել է եւ տալով կորուստներ` հակառակորդը նահանջել է: Ադրբեջանական սադրիչ գործողութեան հետեւանքով, հայկական կողմը ցաւօք, ունեցաւ 3 զոհ եւ 6 վիրաւոր: Այս դէպքերից յետոյ, հերթական անգամ գնդակոծման ենթարկուեցին Այգեպար, Մովսէս, Ներքին Կարմիրաղբիւր գիւղերը:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը