Քննարկուեցին «Տաթեւի վերածնունդ» եւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրերի ընթացքին առնչուող հարցեր


Քննարկուեցին «Տաթեւի վերածնունդ» եւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրերի ընթացքին առնչուող հարցեր

  • 11-06-2012 18:13:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Քննարկուեց «Տաթեւի վերածնունդ» եւ «Դիլիջանի միջազգային դպրոց»ծրագրերի ընթացքը ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտօնակատար արմեն Գէորգեանի մօտ այսօր տեղի ունեցած հանդիպմանը «Տաթեւի վերածնունդ» եւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրերի ընթացքին առնչուող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանեանը, ծրագրերի իրականացման պատասխանատուներն ու պետական շահագրգիռ կառոյցների ներկայացուցիչներ: Մասնաւորապէս անդրադարձ եղաւ Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների կազմակերպման համար ենթակառուցուածքների ապահովման, դրանց որոշ հատուածների տեղափոխման եւ անհրաժեշտ պայմանների ստեղծման խնդիրներին: Անհրաժեշտ համարուեց քննարկման դնել Դիլիջան քաղաքի նոր գլխաւոր յատակագիծը, որը կը համապատասխանի քաղաքի զարգացման պահանջներին: Կարեւորուեց նաեւ, որ Դիլիջանի եւ Տաթեւի տարածաշրջանների զարգացման ծրագրերում հաշուի առնուեն անհրաժեշտ սոցիալական ենթակառուցուածքների ձեւաւորման եւ իրականացման փուլում գտնուող ծրագրերի հետ դրանց համադրման հարցերը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնից, պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ներգրաւմամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որն օպերատիւ կերպով կ'արձագանքի եւ կը փորձի լուծում տալ ընթացքում ի յայտ եկող խնդիրներին: Ա. Գէորգեանը ծրագրերը կարեւորեց տարածքների համաչափ զարգացման տեսանկիւնից` նշելով, որ դրանք գտնւում են կառավարութեան ուշադրութեան կենտրոնում:
  -   Մամլո հաղորդագրություն