Կայացաւ մարզպետների մասնակցութեամբ հերթական խորհրդակցութիւն


Կայացաւ մարզպետների մասնակցութեամբ հերթական խորհրդակցութիւն

  • 11-06-2012 18:17:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտօնակատար արմեն Գէորգեանի մօտ մարզպետների մասնակցութեամբ այսօր կայացած խորհրդակցութեան ընթացքում ներկայացուեցին համայնքների սեփական եկամուտների հաւաքագրման 2012թ. առաջին հինգ ամիսների ցուցանիշները: Տեղեկացուեց, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 85,8 տոկոս: Ա. Գէորգեանը եւս մէկ անգամ յորդորեց հետեւել հաւաքագրումների ընթացքին` անբաւարար համարելով համայնքների ընթացիկ բիւջէների կատարման ուղղութեամբ ձեռնարկուող միջոցառումները: նայ ընդգծեց, որ վարչարարութեան հարցերը գտնւում են ՏԿ նախարարութեան ուշադրութեան կենտրոնում: Քննարկուեցին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլի ընթացքին եւ երրորդ փուլի մեկնարկին վերաբերող հարցեր: Զեկուցուեց, որ աշխատանքներն իրականացւում են ժամանակացոյցի համաձայն. երկրորդ փուլով կատարուած շինարարական աշխատանքների ֆիզիկական ծաւալը կազմում է մօտ 86,5 տոկոս: Երրորդ փուլով եւս արդէն սկսուել են աշխատանքները: Ա. Գէորգեանը եւս մէկ անգամ կարեւորեց աշխատանքների` որակով եւ ըստ նախագծային ծաւալի կատարումը: Մարզպետները տեղեկութիւններ ներկայացրեցին վերջին օրերին անբարենպաստ եղանակային պայմանների հետեւանքով առաջացած խնդիրների մասին: Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, որ համապատասխան պետական մարմինները միջոցներ կը ձեռնարկեն տուժած ենթակառուցուածքների` ճանապարհների, ջրագծերի վերականգնման ուղղութեամբ: Անդրադարձ եղաւ նաեւ ոռոգման խնդիրներին, տեղեկութիւններ ներկայացուեցին մարզերում ոռոգման ենթակառուցուածքների վերականգնման աշխատանքների մասին: Մարզպետները բարձրացրեցին գիւղացիական տնտեսութիւններին անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու խնդիրը` հաշուի առնելով, որ տարին սակաւաջուր է: այ. Գէորգեանը տեղեկացրեց, որ հարցը գտնւում է կառավարութեան ուշադրութեան կենտրոնում` նշելով, որ առաջիկայում տկն Ջրային տնտեսութեան պետական կոմիտէն նախատեսում է առաջարկութիւն ներկայացնել կառավարութեանը` Սեւանից ջրառի ծաւալն աւելացնելու վերաբերեալ: Միաժամանակ` Ա. Գէորգեանը կոչ արեց մարզպետներին տեղերում հետեւել, որպէսզի ոռոգումն իրականացուի առաւելագոյնս կազմակերպուած, եւ ջուրը մատակարարուի խնայողաբար: Տեղեկութիւններ ներկայացուեցին նաեւ համայնքներում ԿԱՅ անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի տուեալների բազաների ամբողջականացման գործընթացի մասին: Ա. Գէորգեանը կարեւորեց քաղաքացիներին վերաբերող տուեալների համապատասխանեցման, ոչ լիարժէք բազան ամբողջականացնելու հարցում կոմիտէի մարզային ստորաբաժանումների հետ համայնքապետերի համատեղ աշխատանքների իրականացումը: Յուլիսի 8-ին, սեպտեմբերի 9-ին եւ սեպտեմբերի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրութիւնների կազմակերպման եւ անցկացման հարցերը եւս խորհրդակցութեան օրակարգում էին: Նշուեց, որ յուլիսի 8-ի ընտրութիւնների համար առաջադրումներն աւարտուել են, արդէն իրականացւում են նախապատրաստական աշխատանքներ: Ա. Գէորգեանն ընդգծեց ՏԻՄ ընտրութիւնների պատշաճ կազմակերպման համար օրէնսդրութեամբ սահմանուած բոլոր աշխատանքների կատարման կարեւորութիւնը: Խորհրդակցութեանը քննարկուեցին նաեւ Հայաստանի մարզերի եւ ԼՂՀ վարչական շրջանների 2012թ. համագործակցութեան ծրագրերի ընթացքին առնչուող հարցեր: Ա. Գէորգեանը մարզպետներին յորդորեց ուշադրութեան կենտրոնում պահել դրանք եւ հետեւել ընթացքին: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնից, անդրադարձ եղաւ նաեւ մարզպետարանների աշխատակազմերում ներքին աուդիտի համակարգի ներդրման, վարչապետի համապատասխան որոշման կիրառման եւ այլ հարցերի:
  -   Մամլո հաղորդագրություն