Ահմեդ Դավութօղլի. «Հայաստանը ՍԾՏՀի առաջին անդամներից մեկն է և իր ներկայացուցչությունն ունի Ստամբուլում»


Ահմեդ Դավութօղլի. «Հայաստանը ՍԾՏՀի առաջին անդամներից մեկն է և իր ներկայացուցչությունն ունի Ստամբուլում»

  • 12-06-2012 14:54:37   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Թուրքիոյ Արտաքին Նախարար Ահմէտ Տավուտօղլու երէկ Տրապիզոնի մէջ ասուլիս մը սարքելով, անդրադարձաւ յառաջիկայ 26 Յունիսին կայանալի Սեւ Ծովեան Տնտեսական Համագործակցութիւն ՍԾՏՀ կազմակերպութեան խորհրդաժողովին ու Հայաստանի մասնակցութեան հարցին։ Տավուտօղլու յիշեցուց որ Հայաստան ՍԾՏՀի առաջին անդամներէն մէկն է եւ իր ներկայացուցչութիւնն ունի Իսթանպուլի մէջ։ «Հայաստանի մասնակցութիւնը բնական է։ Կակնկալենք որ Հայաստան այս խորհրդաժողովին մասնակցի բարձրաստիճան պաշտօնեայի մը գլխաւորութեամբ։ Մեր հրաւէրը եղած է Նախագահի մակարդակով», նշեց Տավուտօղլու։ «Մ»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը