«Փողերի լուացում – Օսկանեան –Հանթսման» բառերը մէկ նախադասութեան մէջ չեն կարող լինել


«Փողերի լուացում – Օսկանեան –Հանթսման» բառերը մէկ նախադասութեան մէջ չեն կարող լինել

  • 12-06-2012 17:50:10   | Հայաստան  |  Հասարակութիւն

Վ. Օսկանեանի յայտարաութիւնը, «Այսօր Ազգային անվտանգութեան ծառայութիւնը յայտարարութիւն է տարածել, որով փորձ է արւում ցոյց տալ, որ յարուցուած քրէական գործը քաղաքական պատուէր չէ: Կրկնում եմ` դա միանշանակ քաղաքական պատուէր է եւ ուզում եմ ասել հետեւեալը` «Փողերի լուացում – Օսկանեան –Հանթսման» բառերը մէկ նախադասութեան մէջ չեն կարող լինել: Փող լուանալու համար նախ փողը պէտք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբիւրները յայտնի են, գնորդն է յայտնի, փողի փոխանցումը ինձ եւ Սիւիլիթասին նուիրատուի ցանկութեամբ եղել է թափանցիկ եւ բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրաւաբանների, որեւէ հարկային պարտաւորութիւն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, “ստացողին փոխանցուելիք գումարները դիտարկւում են որպէս նուէր, որը Ստացողն իրաւունք ունի օգտագործել իր հայեցողութեամբ եւ իր կանոնադրական նպատակների իրականացման համար”: Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի»:
  -   Հասարակութիւն