Նորածին երեխային կինը թողել է տաքսու մէջ


Նորածին երեխային կինը թողել է տաքսու մէջ

  • 12-06-2012 18:16:21   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Երկուշաբթի` 17:00-ին, ոստիկանութիւն է դիմել Մոսկուայի 19-ամեայ բնակիչ: Նա պատմել է, որ Սեմեօնովսկի փողոցում իր մեքենան մի կին է նստել նորածնի հետ: Նա խնդրել է երիտասարդին իրեն տանել քաղաքի կենտրոն` Նովայայ Դորոգայ փողոց: Երբ մեքենան տեղ է հասել, կինը վճարել է ու գնացել: Մի քանի րոպէ անց վարորդը նկատել է, որ կինը ետեւի նստարանին նորածին երեխայի է թողել: Շտապ օգնութեան բժիշկները պարզել են, որ երեխան ծնուել է մօտ մէկ շաբաթ առաջ` առողջ վիճակում: Երեխան տեղափոխուել է հիւանդանոց, ոստիկանութիւնը փնտրում է նրա մօրը: Քննարկւում է քրէական գործ յարուցելու հարցը,- տեղեկացնում է mamul,am-ը յղելով ????? FM-ին:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը