Ռուսաստան - Լեհաստան հանդիպումն ուղեկցուել է երկրպագուների բախումներով
13-06-2012 13:48:33 | | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Ֆուտբոլի Եւրոպայի 2012 թուականի առաջնութեան` երէկ Վարշաւայում անցկացուած Ռուսաստան - Լեհաստան հանդիպումն ուղեկցուել է երկրպագուների բախումներով:
Հանդիպման նախօրէին ոստիկանութիւնը արցունքաբեր գազ էր կիրառել ռուսաստանցի ֆուտբոլասէրների երթին խոչընդոտող լեհ երկրպագուների նկատմամբ, իսկ ոչ-ոքի` 1:1 հաշուով աւարտուած խաղից յետոյ նոր բախումներ են արձանագրուել:
Ինչպէս յայտնում է «Ազատութիւն» ռադիօկայանը, ոստիկանութեան տուեալներով` օրուայ ընթացքում աւելի քան 100 մարդ է ձերբակալուել:
Վարշաւայում` Ռուսաստանի հաւաքականի կ'եցավայրի մօտ, ուժեղացուած պահպանութիւն է իրականացւում:
Երկրորդ տուրից յետոյ A խմբի մրցաշարային աղիւսակը գլխաւորում է Ռուսաստանը` 4 միաւորով, որին յաջորդում է Չեխիան` 3 միաւորով:
Չեխերը երէկ 2:1 հաշուով յաղթանակի հասան Յունաստանի հաւաքականի նկատմամբ: